Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


«Կարպատկա»-ի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   

Բաղադրիչներ խմորի համար՝ 

Ջուր-1 բաժակ (230 մլ) 

Կարագ-100 գր. 

Ալյուր-1 բաժակ (150 գր.) 

Հավկիթ-5 հատ 

Աղ-1/3 թ.գ. 

Փխրուցիչ-1/2 թ.գ. 


Բաղադրիչներ կրեմի համար՝ 

Կաթ-3 բաժակ (700 գր.) 

Շաքարավազ-1 բաժակ (160 գր.) 

Ալյուր-80 գր. (4 ճ.գ.) 

Օսլա-80 գր. (4 ճ.գ.) 

Հավկիթի դեղնուց հում-2 հատ 

Վանիլին-2 գր. 

Սերուցքային կարագ-200 գր. 


Պատրաստման եղանակը՝ 

Ջուրը, կարագը և աղը եռացնել միասին և անմիջապես ավելացնել ալյուրը: Անընդհատ խառնել զանգվածը, որպեսզի գնդիկներ չառաջանան: Պահել ցածր կրակի վրա մի քանի րոպե՝ անընդմեջ խառնելով: Վերցնել կրակի վրայից և խմորը սառեցնել մինչ հավկիթի ավելացնելը, որպեսզի վերջինս չկտրվի: Ապա ավելացնել հավկիթները: Արդյունքում խմորը աստիճանաբար փափկում է: Վերջում ավելացնել փխրուցիչը: Թխելուց առաջ ջեռոցը տաքացնել 180 աստիճանով: Խմորը տարածել մեծ թավայի վրա, ապա լայնքով կտրել այն երկու մասի: Թխել մոտ 30 րոպե 180 աստիճանով: Ջեռոցը թխելիս պետք չէ բացել, որպեսզի խմորը չիջնի: Թխելուց հետո Ձեր առջև են իսկական Կարպատները: 

Հիմա պատրաստենք կրեմը: 

Դեղնուցները, օսլան, ալյուրն ու վանիլինը խառնել մեկ բաժակ կաթի հետ (ողջ կաթի երրորդ մասը): Մնացած կաթը տաքացնել և ավելացնել շաքարավազ: Այս ամենը եփել մոտ 80-90 աստիճանով: Տաք կաթի մեջ ավելացնել մեր կաթնային օսլային զանգվածը: Մինչ պնդանալը խառնել: Սառեցնել սենյականին ջերմաստիճանին հավասար: Կարագը պետք է փափուկ լինի: Հարել այն մինչ սպիտակելը: Չափաբաժիններով ավելացնել պուդինգային զանգվածը, հարել հարիչով մինչ միասեռ դառնալը: Ամբողջ կրեմը քսել սառը խմորային շերտի վրա: Վրան դնել երկրորդը: Թողնել, մինչ պուդինգը պնդանա: Մատուցելուց առաջ կարելի է վրան լցնել շաքարի փոշի:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 66 | Տեգեր: բաղադրատոմսը, «Կարպատկա»-ի, պատրաստման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...