RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Կանաչ ընկույզ. ուղեղի սնուցման և հիշողության բարելավման հիանալի միջոց
 


 


   

Հնում ընկույզը համարվել է ազնվականների պտուղ և ընկուզեղենների մեջ առանձնացվել է որպես արքա: Իզուր չեն այս բույսը նմանեցնում մարդու ուղեղին, քանզի այն մեծ ազդեցություն է ունենում հենց այդ օրգանի վրա. Բարելավում է հիշողությունը, սնուցում է ուղեղը: Ընկույզի օգտակար հատկությունները բավական շատ են, բայց խորհրդավոր արտաքինով պտղի բուժիչ հատկությունների մասին բացահայտումները դեռևս շարունակվում են:

Ընկույզի միջուկը պարունակում է մինչեւ 75% ճարպեր, 20% սպիտակուցներ, վիտամիններ` C, A, B1, P, E: Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը 50 անգամ ավելի է, քան կիտրոնի մեջ, և 8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Ընկույզի միջուկը պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքին։ Հարուստ է կալիումով և մագնիումով, օգնում է թեթևացնել գլխացավը, կարգավորում նյարդային համակարգը: Միջուկը պարունակում է երկաթ և կոբալտ, որն օգտակար է սակավարյունության դեպքում։ Եվ, վերջապես, բոլորն էլ գիտեն, որ ընկույզը հարուստ է յոդով:

Խորհուրդ չի տրվում: Ամեն ինչ ընդունելի է չափի մեջ: Չարաշահելով այս պտղի օգտագործումը` կբախվեք ճնշման տատանման, գլխապտույտի, սրտխառնոցի հետ, հնարավոր է առաջանա նշագեղձի բորբոքում: Ընկույզը հակացուցված է ուտել փսորիազի և էկզեմայի, ենթաստամոքսային գեղձի, արյան բարձր մակարդելիության և աղիների հիվանդությունների դեպքում։

Բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել հիշողությունը:

300 մլ. ջրի մեջ ավելացրեք 500 գ. կտրատած ընկույզի միջուկ, 300 գ մեղր: Ուտել օրական մեկ ճաշի գդալ, օրը 3 անգամ:

Լիկյոր: Ընկույզը ոչ միայն համեղ աղանդեր է և բուժիչ բույս, այլ նաև նրանից կարելի է պատրաստել համեղ և օգտակար լիկյոր: Անհրաժեշտ է 1 լ օղի, 40-45 հատ կանաչ ընկույզ, 600գ շաքարավազ, դարչին, մեխակ: Կանաչ` դեռևս լիովին չհասած ընկույզները լցնել տարայի մեջ, վրան ավելացնել1 լիտր օղի, 10-15 հատ մեխակ և մի փոքր դարչին, փակել և ամեն օր խառնել: 40 օր հետո քամել, ավելացնել ջրի մեջ լուծված շաքարավազի օշարակը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.18)
Դիտումներ: 61 | Տեգեր: սնուցման, միջոց, հիանալի, Ուղեղի, ընկույզ., հիշողության, բարելավման, կանաչ | - Վարկանիշ -: 0.0/0