Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Կակաչի սերմերով և շտրեյզելով գերմանական կարկանդակ
 
 


   aravot.am

Այս յուրօրինակ եւ չափազանց համեղ կարկանդակը կդառնա ձեր սիրելի խմորեղեններից մեկը՝ բավական է միայն մեկ անգամ այն փորձել: «Շտրեյզելը», որ իրենից ներկայացնում է, ըստ էության, չոր խորիզ, քաղցր փշրանք, շատ հետաքրքիր տեսք եւ համ է տալիս կարկանդակին:
 

 Անհրաժեշտ մթերքները

 Խմորի համար

150 գրամ կարագ

2 ձվի դեղնուց

1-2 բաժակ ալյուր (պետք է ավելացնել քիչ-քիչ, որ ստացվի ոչ թույլ, բայց ոչ էլ պինդ խմոր)

0,5 բաժակ շաքարավազ

0,5 թեյի գդալ սոդա+ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ


Կաթնաշոռային միջուկի համար

2 տուփ կաթնաշոռ

0,5 բաժակ շաքարավազ

0,5 բաժակ որեւէ հատապտղային չիր (սա կարելի է փոխարինել ցիտրուսի քերած կեղեւով)

1 ձվի սպիտակուց


Կակաչի սերմերի միջուկի համար

Կակաչի սերմեր- 200 գրամ

Շաքարավազ-0,5 բաժակ


Շտրեյզելի համար

150 գրամ շաքարավազ

150 գրամ ալյուր

75 գրամ կարագ


Պատրաստման եղանակը

Սկզբից պատրաստենք միջուկները:

Կակաչի սերմերը լվացեք եւ թրջեք եռման ջրով: 10-15 րոպեից քամեք ջուրը եւ աղացեք սերմերը շաքարավազի հետ՝ բլենդերով կամ մսաղացով:

Առանձին ամանում կաթնաշոռը տրորեք սպիտակուցի, շաքարավազի եւ չրերի (կամ՝ ցիտրուսի կեղեւի) հետ: Ի դեպ, կարելի է ամռանը ցիտրուսը կամ չրերը փոխարինել թարմ հատապտուղներով՝ ազնվամորի, կոկռոշ, ելակ, հաղարջ եւ այլն:

Մեկ այլ ամանում պատրաստեք շտրեյզելը՝ քաղցր փշրանքը: Շաքարավազն ու փափուկ կարագը լավ տրորեք պատառաքաղով, քիչ-քիչ ավելացրեք ալյուրը: Աշխատեք շատ չխառնել ալյուրն ավելացնելուց հետո, որպեսզի չքարանա: Պետք է լինի փափուկ փշրանք:

Խմորի համար հարեք փափուկ կարագը շաքարավազի հետ, ավելացրեք դեղնուցները, լավ հարեք, ապա ավելացրեք սոդան, որի վրա լցրեք մի ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ ալյուրը:  Կարող եք խմորին ավելացնել նաեւ կիտրոնի կամ նարնջի քերած կեղեւ:

Սկսենք «հավաքել» մեր կարկանդակը: Ջեռոցի կլոր թավայի մեջ (եթե մեծ քառանկյունն եք օգտագործելու, բաղադրիչները կրկնակի չափով ավելացրեք) դրեք փափուկ խմորը, ձեռքերով տարածեք: Վրան լցրեք աղացած կակաչի սերմը, տարածեք: Հաջորդ շերտի համար կաթնաշոռային միջուկը տարածեք: Եվ վերջում՝ խմորի ողջ տարածքով լցրեք շտրեյզելը: Դրեք 190-200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցը եւ թխեք մինչեւ շտրեյզելը ոսկեգույն կդառնա:

Կտրեք սառչելուց հետո:

Բարի ախորժակ:









Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 30 | Տեգեր: սերմերով, գերմանական, Կակաչի, կարկանդակ, շտրեյզելով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...