Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Կաղամբազգիները` մի ափսեում
 

 


   

Ձմեռնամուտին բանջարեղենից հետաքրքիր ուտեստներ, մասնավորապես` խավարտներ, պատրաստելու մեր հնարավորությունները փոքրանում են, բանջարեղենը քիչ է` խորոված կամ տապակած սմբուկը, պղպեղը, լոլիկը` իր հնարավոր բոլոր տարբերակներով, կանաչ լոբին, դդմիկը չկան, մեզ մնում է միայն բավարարվել արմատապտուղներով` կարտոֆիլ, գազար, բազուկ, նաեւ` կաղամբով եւ ծաղկակաղամբով: Ամեն օր խաշած, տապակած, ջեռեփ կարտոֆիլով սնվել հնարավոր չէ, որքան էլ օգնության գան թթուն ու ամռանը պատրաստած մարինադները, դրա համար անցնում ենք մակարոնեղենին, ձավարեղենին, ընդեղենին` չոր լոբի, ոսպ, սիսեռ..

Սակայն ցանկության դեպքում նույնիսկ կաղամբազգիներին կարելի է հետաքրքիր եւ գունեղ տեսք ու հաճելի համուհոտ տալ: Առաջարկում եմ հետեւյալ տարբերակը:

1 փոքր գլուխ ծաղկակաղամբ, 1 գլուխ բրոկոլի, որը հնարավոր է գտնել բոլոր սուպերմարկետներում, 6-7 հատիկ բրյուսելյան կաղամբ, սա էլ է հաճախ լինում սուպերմարկետներում, սակայն եթե չկա էլ` հոգ չէ, կարելի է եւ առանց դրա, 2-3 հատ գազար, 2-3 հատ լոլիկ, 2-3 ճյուղ ազատքեղ, նույն ինքը`քարավուզ, 2 հատ սոխ, 4-5 պճեղ սխտոր, եթե գտնեք կարմիր կամ կանաչ տաքդեղ` մեկական տաքդեղ, բուսայուղ, ցանկալի է` ձիթապտղի, սակայն արեւածաղիկն էլ վատ չի լինի, աղ, կարմիր եւ սեւ պղպեղ, չորացրած կանաչեղեն…

Ծաղկակաղամբը, բրոկոլին, գազարը մաքրելուց եւ լվանալուց հետո երկու-երեք րոպեով գցեք եռացող ջրի մեջ, ապա անմիջապես հանեք ջրից: Ավելի ցանկալի է` գոլորշու վրա պահել հինգից-յոթ րոպե, սակայն եթե հնարավորություն չունեք ջրային բաղնիք կառուցելու, ուղղակի խաշեք երկու-երեք րոպե: Եթե ավելի երկար եփեք կամ թողնեք տաք ջրի մեջ` դրանք ոչ միայն գույնը կփոխեն, այլեւ` չափից դուրս կփափկեն, եւ ի վերջո` որքան երկար են ջերմամշակման ենթարկվում բանջարեղենները, այնքան քիչ վիտամիններ են մնում նրանց մեջ:

Մեծ թասի մեջ լցրեք չորս-հինգ մասի բաժանած սոխը (մանր կտրատել պետք չէ), մաքրած, բայց չկտրտած սխտորի պճեղները, կտրատած լոլիկը, քարավուզի պոչերը, գունավոր տաքդեղի կտորները, խաշած կաղամբազգիներն ու գազարը, այս ամբողջ բանջարաբոստանային կուլտուրաների վրա ձեր քիմքին համապատասխան աղ եւ համեմուքներ արեք, բուսայուղ լցրեք, մի թեւթեւ խառնեք, որ համեմուքներն ու ձեթը հավասար տարածվեն եւ լցրեք նախապես թեթեւակի ձեթոտած տապակի մեջ, որը կարող է լինել եւ  ապակե, եւ մետաղյա, եւ կավե, եւ կերամիկա: Ի դեպ, կարող եք նաեւ տապակը նախապես ոչ թե ձեթոտել, այլ` վրան յուղաթուղթ` կալկա, դնել:

Տապակը դրեք նախապես 220-250 աստիճանի տաքացրած ջեռոցը, 10-15 րոպե հետո պատրաստ է:Կարող եք մատուցել եւ որպես ինքնուրույն ճաշատեսակ, եւ որպես խավարտ` ցանկացած մսեղենի, թռչնեղենի եւ նույնիսկ` ձկան հետ: Եթե ձեր ընտանիքում սիրում են առողջ սնունդը` կգնահատեն, եթե ոչ այնքան առողջ սննդի սիրահար եք, կարող եք ջեռոցը դնելուց առաջ վրան մայոնեզ կամ թթվասեր անել:

Բարի ախորժակ…




Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 11.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (11.07.17)
Դիտումներ: 897 | Տեգեր: Կաղամբազգիները, ափսեում, Մի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...