Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 13.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Հավով ուտեստ «Կաչիատորե»
 
 


   

1200-1400 գ հավի միսը (ես բդիկներով եմ պատրաստել) լվանալ, չորացնել, աղ ու սև պղպեղ անել, լավ թավալել ալյուրի մեջ, տապակել մինչև կարմրելը, հանել տապակից, դնել մի կողմ: 1 հատ քաղցր պղպեղը, 1 գլուխ սոխը, 3 պճեղ սխտորը կտրատել, կաթսայի մեջ տապակել (ցանկալի է կաթսան հաստ պատեր ու հատակ ունենա, որ տապակվելիս ոչինչ չայրվի) մինչև փափկելը, ավելացնել 3/4 բաժակ սպիտակ չոր գինի, եփել մոտ 5 րոպե, ավելացնել 3/4 բաժակ հավի կամ բանջարեղենային արգանակ, 500 գ մաքրած, կտրատած լոլիկ (կարելի է օգտագործել պահածոյացված լոլիկ առանց հավելումների սեփական հյութի մեջ), 1 թ. գդալ չորացրած օրեգանո կամ ուրց, աղ, սև պղպեղ, տապակված հավի միսը տեղափոխել սոուսի մեջ, հենց սկսի եռալ, ցածրացնել կրակը և եփել մոտ կես ժամ, մինչև հավի պատրաստ լինելը:

Եթե սոուսն այդ ընթացքում չի պնդանում, հավի միսը հանել և թողնել, որ սոուսը եռա, մինչև որոշակի թանձրության հասնելը: Մատուցել ցանկացած փլավի հետ: Բարի ախորժակ 



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 65 | Տեգեր: Ուտեստ, հավով, «Կաչիատորե» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...