Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ջալեբի. Հնդկաստանի ամենահայտնի քաղցրեղենի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   

Սա ամենահայտնի քաղցրեղեններից մեկն է Հնդկաստանում: Այնտեղ ջալեբի պատրաստում են յուրաքանչյուր փողոցում, յուրաքանչյուր անկյունում և միանգամից վաճառում են: Քաղցր, խրթխրթան գալարիկները անտարբեր չեն թողնում ոչ մեկին:
Հնդկական վեդայական քաղցրեղեն. Ջալեբի


Բաղադրիչներ

Խմոր

1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Թթվասեր – 1 ճ/գ
3. Սոդա – 1/4 թ/գ
4. Սպիտակաձավար – 2 թ/գ
5. Ջուր – 1.5 բաժակ

Օշարակ

1. Շաքարավազ – 1.5 բաժակ
2. Ջուր – 1 բաժակ
3. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
4. Զաֆրան՝ ըստ ճաշակի
5. Կարդամոն – մի քանի հատ

Ինչպես նաև բուսայուղ՝ տապակելու համար:


Պատրաստման եղանակը

1. Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Այն պետք է լինի նրբաբլիթի խմորի պնդության:

2. Ծածկել և դնել տաք տեղ, ամենաքիչը 2 ժամ:

3. Պատրաստել օշարակը: Դրա համար ջրի մեջ լցնել շաքարավազը և դնել կրակի վրա: Երբ եռա, ավելացնել զաֆրանը և կարդամոնը և մոտ 8 րոպե եփել միջին կրակի վրա, որպեսզի օշարակը մի փոքր խտանա: Վերջում ավելացնել կիտրոնի հյութը:

4. Բուսայուղը լցնել թավայի մեջ՝ ամենաքիչը 3 սմ բարձրության և դնել կրակի վրա:

5. Խմորի մի մասը լցնել հրուշակագործական պարկի մեջ և շրջանաձև շարժումով բարակ շիթով սեղմել բուսայուղի մեջ, որպեսզի գալարիկներ ստացվեն:

6. Տապակել 2 կողմից: Բուսայուղը պետք է այնքան լինի, որպեսզի ջալեբին չկպչի թավայի հատակին:

7. Հանել ջալեբին, թողնել, որ ավելորդ ձեթը հոսի և միանգամից 10 վայրկյան իջեցնել օշարակի մեջ:

8. Օշարակով ներծծված ջալեբին շարել տապակի մեջ, որպեսզի դրանք սառչեն և չորանան:



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 960 | Տեգեր: պատրաստման, բաղադրատոմսը, քաղցրեղենի, Հնդկաստանի, Ջալեբի., ամենահայտնի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...