RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Հում մսագնդիկներ կամ Չիքուֆթա. բաղադրատոմս
 


 


   

Բաղադրիչներ. տավարի անյուղ աղացած միս – կես կգ, բլղուր – 3/4 բաժակ, աղ, կարմիր և սև պղպեղ, մաղադանոս – 1 փունջ, 1/4 Ձուկ խմորով Խոզի բուդ Բիթլիսի քյուֆթա կանաչ սոխ - 1 փունջ:

Կարմիր անյուղ միսը լավ ծեծել, աղալ երկու-երեք անգամ: Պետք է ստացվի կպչուն կարմիր զանգված: Կարելի է գնել քյուֆթայի պատրաստի միս: Բլղուրը գոլ ջրով թրջել, դնել մի կողմ: Միսը լցնել մեծ տափակ սինու վրա, բուռ-բուռ ավելացնել բլղուրը : Եթե բլղուրի քանակը գերազանցում է մսին խառնուրդի մեջ, կարելի է վերցնել բլղուրի մի մասը: Միսն ու բլղուրը պիտի հավասար քանակի լինեն:

Աղ, կարմիր, սև պղպեղներ ցանել: Ձեռքով խառնել այնքան, որ խառնուրդը համասեռ ու կպչուն լինի: Վերցնել մսից մի փոքրիկ գունդ, ճմուռ անել՝ սեղմել մատներով, շարել ափսեի մեջ: Երբ ափսեն կլցվի մսագնդիկներով, զարդարել և մատուցել առատ կանաչու և կանաչ սոխի հետ: Ուտելիս վրան կիտրոնի հյութ լցնել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (28.02.18)
Դիտումներ: 741 | Տեգեր: հում, կամ, մսագնդիկներ, բաղադրատոմս, Չիքուֆթա. | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |