Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Հայկական հալվան պատրաստվում է այս բաղադրատոմսով
 
 


   Armenianow.com

Բոված ալյուրի բուրմունքն ազդարարում է, որ հալվան պատրաստ կլինի մի քանի րոպեից:

«Հիմա շատ աղանդեր ու քաղցրավենիքներ կան, բայց միևնույն է` տնական հալվային ոչինչ չի հասնի: Երբ հալվա եմ սարքում, հիշում եմ մանկությունս, ու ինձ թվում է` մեր տատերի պատրաստած հալվայի բուրմունքն եմ զգում»,- ասում է Անահիտ Հարությունյանը` խոսելով ավանդական հայկական աղանդերի մասին: Հալվան հայկական ընտանիքներում սովորաբար պատրաստում են Տյառնընդառաջի, Զատկի և այլ տոների ժամանակ:

Ալյուրի սպիտակ գույնն աստիճանաբար մգանում է: Անահիտը գդալով ճկուն շարժումներով այս ու այն կողմ է տանում ալյուրը: Ասում է, որ նախընտրելի է փայտե գդալով աշխատելը:

«Երբ ալյուրը գույնը փոխում է ու կարմրում, ավելացնում ենք կես բաժակ ձեթ` շարունակելով խառնել, միաժամանակ նաև կես բաժակ շաքարավազ»,- ասում է Անահիտը` շարունակ խառնելով թավայի մեջ եղած զանգվածը:

Ասում է` պետք է այնքան խառնել, մինչև զանգվածը դառնա համասեռ և կպչուն:

«Եթե զգում եք, որ իրար լավ չի կպչում, կարող եք նաև մեկ ճաշի գդալ ջուր ավելացնել: Շաքարավազն էլ, եթե քաղցր եք սիրում, կարող եք ավելի շատ լցնել, դե, ըստ ցանկության ու ճաշակի: Ցանկացողները կարող են նաև ծեծած ընկույզ ավելացնել, այն պահին, երբ բոված ալյուրին ավելացնում են ձեթը»,- ասում է նա:

Խոհանոցի սեղանին դրված են ափսեները, որտեղ լցվելու է հալվան: Անահիտն ասում է, որ պետք է ափսեների մեջ լցնել տաք վիճակում: Հալվան պետք է սառչի ափսեներում:

Մեկ բաժնից երկու միջին չափսի հալվա է ստացվում: Կարելի է ամբողջ հալվան մեկ ավելի մեծ ափսեի մեջ լցնել: Անահիտը գդալով սեղմում է հալվան ափսեների մեջ: Հալվան հանգիստ տեղավորվում է: Վերջում նա պատառաքաղով զարդեր է անում հալվայի վրա ու ասում. «Պատրաստ է, կարող եք ուտել»:
 

Հալվան հիշեցնում է փխրուն թխվածքաբլիթ, որն ուտելիս ասես հալչում է բերանում: Հալվան համով նման է նաև շաքար լոխումի:
 

Հալվայի համար անհրաժեշտ է 
2 բաժակ ալյուր

0,5 բաժակ ձեթ

0,5 բաժակ շաքարավազ

100 գ ընկույզ
 


Պատրաստման եղանակը 

2 բաժակ ալյուրը լցնել թավայի մեջ և բովել այնքան, մինչև սկսի կարմրել: Կարմրելուց հետո ավելացնել 0,5 բաժակ ձեթ` շարունակելով ամբողջ ընթացքում գդալով խառնել, այնուհետև` 100 գ ծեծած ընկույզ և 0,5 բաժակ շաքարավազ` դարձյալ խառնելով: Երբ դառնում է համասեռ և կպչուն զանգված, լցնել նախուտեստի ափսեի մեջ ու գդալով հարթեցնել: Այնուհետև պատառաքաղով վրան նախշեր անել:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: Armenianow.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: Armenianow.com
Դիտումներ: 378 | Տեգեր: բաղադրատոմսով, Այս, հալվան, Հայկական, պատրաստվում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...