Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ինչպես պատրաստել Հավը սև սալորաչրով և նարնջի թանձրուկով. բաղադրատոմս
 
 


   aravot.am

Այս շատ գունեղ, համեղ ճաշատեսակը ձեր տոնական սեղաններին յուրահատուկ շուք կտա: Ինչպես սեւ սալորաչիրը, այնպես էլ նարինջը հավի հետ շատ լավ են համադրվում, տեսքն էլ շատ գեղեցիկ է:

 Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս- 1 կգ

Սեւ սալորաչիր- 150-200 գրամ

Նարինջ- 1 կգ

Սոխ-1 հատ

Սխտոր- 2 պճեղ

Կոճապղպեղ (իմբիր)- 1սմ-անոց կտոր

Սպիտակ չոր գինի- 1 բաժակ

Բուսական յուղ- 3 ճաշի գդալ

Համեմունքներ


 Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը լավ ծեծեք: Եթե չունեք հատուկ հարմարանք՝ կարող եք դանակի հակառակ կողմով ծեծել: Մեկ պճեղ սխտորը միջից կիսեք եւ քսեք կրծքամսի վրա: Ապա երկու կողմից աղ եւ կարմիր աղացած պղպեղ արեք:

Անկորիզ սալորաչրերը մեկ շարքով երկայնակի դասավորեք կրծքամսի վրա, փաթաթեք եւ կապեք հաստ թելով: Թողեք որոշ ժամանակ հանգստանա: Եթե մինչեւ երկու ժամ եք թողնելու, կարող եք սենյակային ջերմաստիճանում պահել: Սակայն եթե ավելի երկար եք պահելու, վրան մի քիչ ձիթապտղի յուղ արեք, մեկ-երկու կտոր սխտոր դրեք, ու դրեք սառնարան: Սխտորն ու ձիթապտղի յուղը թույլ կտան մինչեւ երկու-երեք օր այդպես մնա սառնարանում:

Լավ տաքացրեք գրիլ թավան, հավի ռուլետները բոլոր կողմերից մեկական րոպեով առանց յուղի տապակեք գրիլ թավայի մեջ, ապա դրեք մի կողմ՝ հանգստանա:

Այլ թավայի մեջ բուսական յուղով տապակեք սոխը, ավելացրեք քերած սխտորը: Կեղեւահանեք կոճապղպեղը եւ մանր քերեք, ավելացրեք սոխին եւ սխտորին: Նարինջները լավ լվացեք, կեղեւը քերեք թավայի մեջ, իսկ մնացած նարինջը կամ մսաղացով կամ էլեկտրական խառնիչով (բլենդերով) մանրացրեք:

Սոխեռածին ավելացրեք գինին, աղացած նարինջը, եւ հավի ռուլետները դրեք այդ խառնուրդի մեջ: Թողեք եփվի մոտ կես ժամ: Ընթացքում պարբերաբար խառնեք թանձրուկը, որպեսզի հանկարծ տակը չկպչի: Եթե կարիք լինի՝ էլի գինի ավելացրեք: Եթե ցանկանում եք՝ կարող եք մի քանի սալորաչիր էլ կտրատել թանձրուկի մեջ:

Մատուցեք կրծքամիսը երկու կամ երեք կտորի բաժանած վիճակում՝ բրնձի կամ բանջարեղենի հետ, կողքն անպայման դրեք նարնջի թանձրահյութից:

Բարի ախորժակ:



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 10.07.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (10.07.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 435 | Տեգեր: Սև, հավը, Ինչպես, թանձրուկով., պատրաստել, Նարնջի, սալորաչրով, բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...