Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Հավը` գարեջրով
 
 
Загрузка...


Հավի այս բաղադրատոմսը դուր կգա Ձեր ընտանիքի բոլոր անդամներին: Գարեջուրը հավին հիանալի համ է փոխանցում, բացի այդ, հավը ստացվում է չափազանց փափուկ ներսից ու լավ կարմրած արտաքինից:

Փորձեք հենց այս տոներին:

Անհրաժեշտ մթերքներն են' 2.5 կգ հավ, 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ համեմ, աղ, 0,5 լ գարեջուր, 4 հատ թթու խնձոր:

Պատրաստման եղանակը.

Հավը ներսից և դրսից ծածկեք պղպեղի, աղի ու համեմի խառնուրդով: Խնձորները բաժանեք 4-6 մասերի, հեռացրեք կորիզները և դրանցով լցոնեք հավը: Որպեսզի պատրաստման ընթացքում խնձորները չթափվեն, բարակ փայտիկներով ամրացրեք հավի փորիկը:

Լցոնված հավը փորով դեպի վերև դրեք ցանկացած տարրայի մեջ, որը «չի վախենում» ջեռոցից: Տարրան լցրեք գարեջրով, որը տաքացրեք 180-190 աստիճան: Մեկ ժամ այս ամենը պետք է մնա ջեռոցում: Մեկ ժամից հավի դիրքը փոխեք և թողեք ևս մեկ ժամ այդ դիրքով: Ապա նայեք' հավը բավականաչափ կարմրե՞լ է. եթե ոչ, ապա վերցրեք տարրայի կափարիչն ու թողեք հավը ջեռոցում ևս կես ժամ:


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (18.12.16) | Հեղինակ: Ladynews.am W
Դիտումներ: 1453 | Տեգեր: գարեջրով., ամանորյա, հավը, բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...