Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 13.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Գաթայի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   xohanoc.am

Բաղադրամասեր

  • Խմորի համար՝

  • 125 գր կարագ,

  • 2.5 բաժակ ալյուր,

  • 1 պտղունց աղ ,

  • 0.5 թ/գդ փխրեցուցիչ,

  • 1 հատ ձու,

  • 0.75 բաժակ կեֆիր,

  • Միջուկի համար՝

  • 125 գր կարագ,

  • 1 բաժակ ալյուր,

  • 0.5 բաժակ շաքարավազ,

  • 2 թ/գդ վանիլին,

  • ձվի դեղնուց` վրան քսելու համար


Պատրաստման եղանակը

  • Խմոր ենք հունցում: 2.5 բաժակ այուրը, աղը, փխրեցուցիչը և խոշոր խորանարդիկներով կտրատած 125 գր կարագը լցնում ենք բլենդերի մեջ:

  • Զանգվածը փշրանքի ենք վերածում (կարող ենք նաև կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել), այնուհետև կարագով փշրանքի մեջ ենք ավելացնում ձուն ու կեֆիրը:

  • Փափուկ և նուրբ խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում և 30 րոպեով դնում սառնարանը:

  • Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Մնացած կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր, շաքարավազ և վանիլին ավելացնում:

  • Զանգվածը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա. պետք է փափուկ զանգված ստանանք, որը հնարավոր է քսելով տարածել:

  • Խմորը 2 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 3-4մմ հաստությամբ գրտնակում: Միջուկը 2 մասի ենք կիսում և տարածում գրտնակած շերտերի վրա՝ մի կողմից մոտ 10 սմ բաց թողնելով:

  • Շերտերը ռուլետաձև փաթաթում ենք և վրան դեղնուց քսում:

  • Դանակի բութ մասով ռուլետի երկայնքով գծեր ենք անում, այնուհետև 7-8 մասի կիսում:

  • Գաթաները դնում ենք տապակի մեջ և 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե թխում ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք: Ստացանք 14-16 գաթա: Պատրաստի գաթաները սառեցնում ենք, դնում հերմետիկ ամանի մեջ (այդպես դրանք մի քանի օր թարմ կմնան):




Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: xohanoc.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: xohanoc.am
Դիտումներ: 88 | Տեգեր: Գաթայի, բաղադրատոմսը, պատրաստման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...