Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 13.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ինչպես պատրաստել Ձուկը լոլիկով
 
 


   

Ահա ձուկը պատրաստելու չափազանց հեշտ, շատ արագ, մատչելի և միևնույն ժամանակ` շատ համեղ տարբերակ` լոլիկով շոգեխաշած ձուկ: Այս եղանակով պատրաստելու համար կարող եք վերցնել ցանկացած ձուկ` իշխան, սիգ, պնդաճակատ, ծածան, կարմրախայտ և այլն: Բացի ձկից ձեզ պետք կգա ևս մեկ բաղադրիչ` սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ: Ըստ էության` այսքանը բավական է, մնացածը` ըստ նախասիրության:


Անհրաժեշտ մթերքները

 Ձուկ – 1 կգ

Սեփական հյութի մեջ պահածոյացրած լոլիկ- 1 կգ-անոց տարայով

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Կանաչի (ըստ ճաշակի, կարող եք վերցնել մաղադանոս, համեմ, թարխուն, սամիթ, որը կամենաք)- մի քանի ճյուղ

Չորացրած կանաչի` նույնպես ըստ ճաշակի

Կարագ- 50 գրամ


Պատրաստման եղանակը

 

Ձուկը մաքրել, լավ լվանալ: Կտրատել: Խորը թավայի կամ համեմատաբար տափակ կաթսայի մեջ դատարկել սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկի կեսը, վրան շարել ձկան կտորները, ծածկել մնացած լոլիկներով, վրան լցնել նաեւ տարայի մեջ եղած ողջ հյութը:

 

Համեմեք աղով եւ սեւ պղպեղով, բայց չմոռանաք, որ լոլիկները աղով են պատրաստված, եւ հարկ եղածից քիչ աղ դրեք: Կաթսայի կափարիչը փակեք եւ դրեք միջին կրակին: 20 րոպե անց ձկան վրա ավելացրեք մանր կտրատած կանաչին եւ կարագը, կրկին փակեք կափարիչը, եւ անջատեք կրակը:

 

Մատուցեք 10-12 րոպեից:

Բարի ախորժակ:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 24 | Տեգեր: Ձուկը, Լոլիկով, Ինչպես, պատրաստել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...