RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Չախոխբիլի ճագարից. յուրահատուկ ուտեստների համը գնահատողների համար
 


 


   Ռաֆայել Կիրակոսյան

Բաղադրիչները՝ 

Ճագար 
Լոլիկ 5-6 հատ 
Սոխ 4-5 հատ 
Գազար 3 հատ 
Տոմատի մածուկ կամ 
Բարիլա սոուս 
Արևածաղկի ձեթ 
Կոնյակ 50 գր. 
Սխտոր 4 պճեղ 
Աղ, սև պղպեղ 
Սամիթ, մաղադանոս, համեմ 


Պատրաստման եղանակը՝ 

Մարինացնել կտրատված ճագարի կտորները՝ ավելացնելով արևածաղկի ձեթ, աղ, պղպեղ, կոնյակ և ճզմած սխտոր: Թողնել սառնարանում մոտ մեկ օր: Ապա հանել ճագարի միսը, երկկողմանի տապակել արևածաղկի ձեթով: Ավելացնել կտրատված սոխը, կլոր մանրացված գազարը, լոլիկը, սխտորը և տոմատի մածուկը (ըստ ցանկության կարելի է ավելացնել Բարիլա տոմատի սոուսը) և փոքր-ինչ ջուր: Դանդաղ կրակի վրա եփել մոտ երեք ժամ: Մինչ պատրաստվելը՝ կես ժամ առաջ, ավելացնել մանրացած սամիթը, մաղադանոսը, համեմը: Ուտեստը բուրավետ է և անկրկնելի համով:

Բարի ախորժակ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (17.04.18) | Հեղինակ: Ռաֆայել Կիրակոսյան
Դիտումներ: 246 | Տեգեր: յուրահատուկ, գնահատողների, ճագարից., ՀԱՄԱՐ, ուտեստների, համը, Չախոխբիլի | - Վարկանիշ -: 0.0/0