Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ծաղկակաղամբով և բրոկոլիով աղցան՝ կանաչ սոուսով
 
 


   aravot.am

Ծաղկակաղամբի և բրոկոլիի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է: Սեզոնին հարկավոր է հնարավորինս շատ օգտագործել վիտամիններով հարուստ այս բանջարեղենները, սակայն հաճախ կանգնում ենք խնդրի առաջ՝ ի՞նչ եղանակով պատրաստել, որ և համեղ լինի, և արագ, և նորություն:

Ահա աղցանի այս «էքսպրոմտ» բաղադրատոմսը:
 

Անհրաժեշտ մթերքները

Բրոկոլի-500 գրամ
Ծաղկակաղամբ-500 գրամ



Կանաչ սոուսի համար
Ընկույզ- 1 բաժակ
Մաղադանոս- կես կապ
Համեմ եւ սամիթ- մի քանի ճյուղ
Սխտոր-3 պճեղ
Ձիթապտղի յուղ- 5 ճաշի գդալ
Աղ- ըստ ճաշակի:


Պատրաստման եղանակը

 

Բրոկոլին եւ ծաղկակաղամբը լվանալ, մասնատել, լցնել ցանցի մեջ, որը տեղավորել ջուր լցրած կաթսայի մեջ, այնպես, որ ջուրը չհասնի ցանցին: Կափարիչով փակել եւ դնել կրակին: Գոլորշու վրա շոգեխաշել բանջարեղենը: (Եթե ունեք շոգեխաշման ապարատ՝ пароварка, ապա կարող եք հենց դրա մեջ շոգեխաշել բանջարեղենը):

Մինչ ծաղկակաղամբն ու բրոկոլին շոգեխաշվում են, պատրաստեք թանձրահյութը՝ սոուսը:


Ընկույզը, մաքրած եւ ճզմած սխտորը, լվացած, չորացրած եւ կտրատած կանաչին, աղը եւ ձիթապտղի յուղը մանրացրեք ձեռքի բլենդերով կամ աղացեք:

Չթողնեք բանջարեղենը շատ երկար շոգեխաշվի, որպեսզի չկորցնի օգտակար հատկությունները եւ վառ գույնը, 4-5 րոպեն լրիվ բավական է: Լցրեք մատուցարանի մեջ, եւ չթողնելով, որ սառչի, արագ վրան լցրեք սոուսն ու խառնեք, որպեսզի հասցնի ներծծել սոուսը: Ընդ որում, նկատի ունեցեք, որ բրոկոլին եւ ծաղկակաղամբն առանց աղի են պատրաստվել, եւ եթե շատ աղակեր եք, բացի սոուսի մեջի աղից, առանձին աղ արեք նաեւ պատրաստի բանջարեղենին: Սակայն ցանկալի է՝ զերծ մնալ մեծ քանակով աղի օգտագործումից: Մատուցելուց առաջ կարող եք աղցանը զարդարել նռան հատիկներով:

Բարի ախորժակ:









Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 65 | Տեգեր: Աղցան՝, սոուսով, Ծաղկակաղամբով, կանաչ, Բրոկոլիով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...