Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Բանանով թխվածքաբլիթ. բաղադրատոմս
 

 


   

Ինչ է անհրաժեշտ

1 բաժակ ալյուր
0,75 թեյի գդալ կերակրի սոդա
1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ
1 բաժակ վարսակի փաթիլներ
2 ճաշի գդալ շգանակագույն շաքարավազ
40 գ + 1 թեյի գդալ կարագ (տապակը յուղելու համար)
0,25 բաժակ մեղր
1 ձու
2 հասած բանան
0,5 բաժակ շաքարի փոշի

Չափաբաժին 15
Պատրաստման ժամանակը  1 ժամ 25 րոպե

Ինչպես պատրաստել

1.    Բանանները տրորել, խյուս սարքել։ Ձուն  թեթևակի հարել։ Թասի մեջ մաղել ալյուրը, սոդան և աղացած կոճապղպեղը։ Լցնել վարսակի փաթիլները, խառնել։ Շաքարավազն ու մեղրը խառնել իրար, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի։ Կրակից վերցնել, ավելացնել կարագը, ձուն, բանանները, ալյուրի, սոդայի և կոճապղպեղի խառնուրդը։ Խառնել։

2.    Ուղղանկյուն կաղապարին կարագ քսել, յուղաթղթով պատել։ Լցնել խմորը։ Թխել 1 ժամ 170°С տաքացրած ջեռոցում։ Թողնել, որ կաղապարի մեջ սառչի, հետո դնել սեղանին և քառակուսաձև կտրտել։ 

3.    Պատրաստել գլազուր։ Թասի մեջ մաղել շաքարի փոշին, այնքան ջուր լցնել, որ ստացվի ջրիկավուն, հարթ զանգված։ Լցնել թխվածքաբլիթների վրա։ Կարելի է զարդարել չրերով։  



Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 12.03.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 186 | Տեգեր: բաղադրատոմս, Բանանով, թխվածքաբլիթ. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...