RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Այս կաթնային կրեմը կարող եք օգտագործել տորթերի և թխվածքների պատրաստման ժամանակ
 


 


   

Բաղադրամասեր

Շոկոլադ՝ 60-70 գր կամ կակաո՝ 1,5 ճաշի գդալ,
Ձու՝ 2 հատ,
Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ,
Ալյուր՝ 1-2 ճաշի գդալ,
Կաթ՝ 250 մլ,
Կարագ՝ 30-50 գր,
Վանիլին՝ մի փոքր

Պատրաստման եղանակը

Խառնում եք շաքարավազը ձվի հետ: Կոտրատում եք շոկոլադը, ավելացնում 1 ճաշի գդալ ջուր և հալեցնում: Ավելացնում եք 3-4 ճաշի գդալ սառը կաթ, խառնում եք:

Հալեցրած շոկոլադը կամ կակաոն զգուշորեն խառնում եք կաթի, շաքարավազի և ձվի հետ: Ավելացնում եք ալյուր, խառնում եք: Մնացած կաթը եռացնում եք:

Դանդաղ ավելացնում եք ձվա-շոկոլադային զանգվածին՝ խառնելով։ Դնում եք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև եռալը: Ավելացնում եք կարագ, վանիլին:

Հարում եք կրեմը և սառացնում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (17.04.18)
Դիտումներ: 580 | Տեգեր: տորթերի, կրեմը, եք, պատրաստման, ժամանակ, թխվածքների, Այս, օգտագործել, կաթնային, կարող | - Վարկանիշ -: 0.0/0