Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Հետաքրքիր այս թխվածքը կարող ես պատրաստել և ինքդ. «ԱՆՏԱՌԻ ԽՐՃԻԹ»
 
 


   




Բաղադրությունը`

4 հատ ձու,
1,5 բաժակ շաքարավազ,
1,5 բաժակ կաթ,
1թ/գ սոդա,
1 տուփ վանիլ,
1 մարգարին կամ հալած 250գ կարագ,
1ճ/գ քացախ:


Միջուկի համար`

Շիրանի կամ դեղձի մուրաբա
Մանրացրած ընկույզ,
Չամիչ


Կրեմի համար`

400գ լավ հարած կարագ,
1 տուփ եփած կամ սովորական խտացրած կաթ,
1 տուփ վանիլ,
2ճ/գ կոնյակ:


Պատրաստման եղանակը`

Ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետեվ կաթը, սոդան, վանիլը, մարգարինը, քացաղը և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ գրտնակվող խմոր:

Պատրաստի խմորը բաժանել 21 հավասար գնդի: Փոքր գրտնակով յուրաքնչյուր գունդը բարակ երկարության բացել: Ամբողջ երկարությամբ քսել ծիրանի ջեմը, լցնել չամիչը ընկույզը, 2 ծայրերից վրա բերել և ռուլետի տեսքով փաթաթել, դնել յուղաթղթի վրա 6 հատ կողք կողքի, այնուհոտով` 5,4,3,2,1: Եփել կողք կողքի, որպեսզի եփվելուց կպչի իրար: Ըստ հերթականությամբ բոլոր շերտերը ամրացնել իրար, վերջում ամբողջությամբ կրեմապատել: Վրան գլազուր քսել: Կարող եք զարդարել ըստ ցանկության, կարելի է ցանել կոկոսի քերուկ, ընկույզ, ինչպես նաև խմորից կարելի է պատրաստել դուռ և պատուհան, ինչպես նաև ծխնելույզ և տալ խրճիթի տեսք:

Հեղինակ՝ Ուտեմ քեզ



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 03.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (03.02.17)
Դիտումներ: 1724 | Տեգեր: Ես, Այս, պատրաստել, ԽՐՃԻԹ», թխվածքը, «ԱՆՏԱՌԻ, կարող, ինքդ., Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...