Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Աղցան Կարմիրն ու սևը
 
 


   

Ախորժելի և համեղ այս աղցանի համար անունը ընտրել եմ՝ բոլորովին նկատի չունենալով Ստենդալի հայտնի վեպը, այլ միայն՝ բաղադրիչները՝ կարմիր լոլիկ, կարմիր սոխ, կարմիր ռեհան, կարմիր գինու քացախ (կամ սև բալզամիկ քացախ), սև պղպեղ, սև ձիթապտուղ, … Միայն աղն է սպիտակ:
 

Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ (ցանկալի է չերրի տեսակի, բայց պարտադիր չէ)- 1 կգ

Կարմիր գլուխ սոխ- 1 հատ

Կարմիր ռեհան- 4-5 ճյուղ

Չորացրած կարմիր ռեհան- 1 թեյի գդալ՝ մանրած վիճակում

Սեւ ձիթապտուղ- 10-15 հատիկ

Սեւ պղպեղ- 0,5 թեյի գդալ

Աղ- ըստ ճաշակի

Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Կարմիր գինու կամ բալզամիկ քացախ-1 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը

Լվանալ լոլիկը, մաքրել եւ լվանալ սոխը: Կտրատել բանջարեղենը՝ կիսալուսնաձեւ, ձիթապտղի կորիզները հանել, ավելացնել բանջարեղենին: Ռեհանը լվանալ, չորացնել, տերեւները պոկել, մանրերը աղցանին ավելացնել ամբողջությամբ՝ խոշորները՝ կիսած: Համեմել ձիթայուղով, քացախով, չորացրած ռեհանով, աղով եւ սեւ պղպեղով: Թողնել առնվազն կես ժամ եւ մատուցել:

Բարի ախորժակ:

Աղբյուրը:



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 125 | Տեգեր: Կարմիրն, Աղցան, սևը, Ու | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...