Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Մոլորակի հասուն բնակչության 85%-ը դժգոհ է իր կազմվածքից և, առաջին հերթին, որովայնի ճարպաշերտերից...
 
 


   

Մոլորակի հասուն բնակչության 85%-ը դժգոհ է իր կազմվածքից և, առաջին հերթին, որովայնի ճարպաշերտերից, սակայն իրականում այդ տհաճ ճարպաշերտերից ազատվելն այդքան էլ բարդ չէ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն կարգի բերել կազմվածքն ու ազատվել ավելորդ քաշից:



Օրը սկսել կիտրոնի հյութով

Սա որովայնի ճարպաշերտերից ազատվելու լավագույն մեթոդներից է, որն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու մի պտղունց աղ, խառնել և խմել ստացված ըմպելիքն ամեն առավոտ:


Հրաժարվել սպիտակ բրնձից

Սպիտակ բրնձի փոխարեն հարկավոր է ուտել ցորենից ստացված տարատեսակ մթերք: Նաև հարկավոր է սննդակարգում ներառել շագանակագույն բրինձ, վարսակ և կինոայի սերմեր:


Հրաժարվել շաքարավազից

Հարկավոր է հնարավորինս քիչ քաղցրավենիք ու գազավորված քաղցր ըմպելիքներ օգտագործել, քանի որ օգտագործված շաքարավազը կուտակվում է լյարդում գլիկոգենի տեսքով: Եթե օրգանիզմում դրա քանակությունը գերազանցում է սահմանված նորման, ապա այն սկսում է կուտակվել արդեն ճարպի տեսքով՝ հատկապես որովայնի և ազդրերի հատվածում: Բացի այդ, շաքարավազն ունի շատ բարձր կալորիականություն, սակայն միևնույն ժամանակ չի պարունակում վիտամիններ, մանրաթելեր և հանքանյութեր:


Ավելի շատ ջուր խմել

Ճարպաշերտերից ազատվելու համար հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել՝ առնվազն 8 բաժակ: Խմելու ջուրն արագացնում է նյութափոխանակությունը և դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից:


Օգտագործել սխտոր

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու հիանալի միջոց է կիտրոնով ու սխտորով ըմպելիքը, որը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշից, այլև ամրապնդում է իմունային համակարգը: Ամեն օր դատարկ ստամոքսին այս ըմպելիքն օգտագործելը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել որովայնի տհաճ ճարպաշերտերից: Սակայն հարկ է հիշել, որ դրանից հետո հարկավոր է անպայման մի բաժակ կաթ խմել:


Դառնալ բուսակեր

Որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել բուսական ծագման սնունդ կամ գոնե ճարպոտ միսը փոխարինել ցածր կալորիականությամբ դիետիկ մսով:


Օգտագործել մրգեր ու բանջարեղեն

Օրվա ընթացքում հարկավոր է մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն օգտագործել՝ օրգանիզմը ամինաթթուներով, հանքանյութերով ու վիտամիններով հագեցնելու համար:


Օգտագործել համեմունքներ

Սնունդը պատրաստելիս հարկավոր է օգտագործել այնպիսի համեմունքներ, ինչպիսին են դարչինը, կոճապղպեղը, խնկածաղիկը, ուրցը և սև պղպեղը: Այս համեմունքներն օգնում են ավելի լավ մարսել սնունդը: Սակայն հարկավոր է զգույշ լինել և չչարաշահել համեմունքների օգտագործումը՝ օրգանիզմին վնաս չհասցնելու համար:

 
 



Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 242 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...