Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Պայմանավորվել է, որ մատուցողուհիներին կվճարի օրական 5 հազար դրամ
 
 


   1in.am

64-ամյա մարտունեցի Արծրուն Կ.-ին մեղադրանք էր առաջադրված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ դատական ակտի՝ Արծրուն Կ.-ն 2001 թվականին իր առանձնատանը կից կառուցել ու որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է շոգեբաղնիք:

Այնուհետև 2016 թվականի հունիսից  Արծրուն Կ.-ն վերսկսել է շոգեբաղնիքի շահագործումը:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատել են մի քանի կանայք, ովքեր, ըստ մեղադրանքի, Արծրուն Կ.-ի թույլտվությամբ բացի մատուցողուհու՝ իրենց պարտականությունների կատարումից,  նաև գումարի դիմաց հաճախորդների հետ զբաղվել են պոռնկությամբ:

Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է իր կառուցած շոգեբաղնիքը, հետո 4-5 տարի այն չի շահագործել:

2016 թվականի հունիսից վերաբացել է սաունան: Այնտեղ աշխատելու համար իրեն մատուցողուհիներ են պետք եղել՝ հաճախորդներին սպասարկելու համար:

Մինչև մատուցողուհի ընդունելը ինքն է ստիպված եղել սպասարկել հաճախորդներին՝ մատուցել է հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ: Օղի և ճաշատեսակներ չի մատուցել:

Ինքը ամեն տեղ ասել է, որ իրեն աշխատողներ են պետք, իրեն սկսել են զանգել մատուցողուհու աշխատանքի համար: Ինքը զգուշացրել է, որ իր սաունան «նորմալ տեղ է», բացատրել է աշխատանքի բնույթը, ծանոթացրել է գներին:

Պայմանավորվել է, որ մատուցողուհիներին կվճարի օրական 5 հազար դրամ և յուրաքանչյուր սեղանից հազար դրամ՝ որպես թեյավճար:

Ինքը սկզբում չի զգացել, որ մատուցողուհիները  մարմնավաճառությամբ են զբաղվում հաճախորդների հետ: Հետագայում է իմացել այդ մասին…

Պարզվել է, որ իր մոտ աշխատող մատուցողուհիները միմյանց հետ կապված ընկերուհիներ են: Երբ նկատել է նրանց վարքագիծը, հերթով հեռացրել է աշխատանքից:

2016 թվականի հունիսին շոգեբաղնիքում Երևանից աշխատելու է եկել Հ. Գ.-ն: Նա աշխատել է որպես մատուցողուհի: Ինքը նկատել է, որ նա հաճախորդներին սպասարկելու ժամանակ 15-20 րոպե ավել է մնում հաճախորդների մոտ: Նա իր հարցին պատասխանել է, թե հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել  5 հազար դրամով՝ իր ճանապարհածախսը հոգալու համար, քանի որ ստացած աշխատավարձը չի բավարարում:

Եվ ինքը Հ.-ին թույլ է տվել ճանապարհածախսը հոգալու համար երկու հոգու հետ սեռական հարաբերություն ունենալ սաունայում:

Երբ Հ. Գ.-ն գնացել է Երևան, իր սաունայում աշխատանքի է անցել մեկ ուրիշ երևանցի կին՝ Գ. Հ.-ն: Նա էլ է ճանապարհածախսի համար հաճախորդի հետ սեռական հարաբերություն ունեցել  5 հազար դրամով: Ինքը բարկացել է նրա վրա, պահանջել է չկրկնել:

Սաունա է եկել նաև Գ. Հ.-ի ընկերուհին: Ինքը նկատել է, որ նա էլ է երկար մնում հաճախորդների մոտ: Եվ նա էլ է ասել, թե աշխատավարձը չի բավականացնում, ճանապարհածախսի համար ստիպված հաճախորդների հետ 5 հազար դրամով սեռական հարաբերություն է ունենում: Ինքը թույլ է տվել, որ դա անեն մեկ անգամ, հետո նրանք գնացել են Երևան:

Հաջորդ մատուցողուհին նույնպես ասել է, թե աշխատավարձը քիչ է, դրա համար հաճախորդների հետ նաև գումարով սեռական հարաբերություն է ունեցել: Ինքը զայրացել է, նրան ևս հեռացրել է աշխատանքից՝ որպես ճանապարհածախս տալով 2 հազար դրամ:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատած ու զուգահեռաբար մարմնավաճառությամբ զբաղված կանայք՝ գործով վկաները, նմանատիպ ցուցմունքներ են տվել, թե իրենք հաճախորդների հետ 5 հազար դրամով նաև սեռական հարաբերություններ են ունեցել… Արծրուն Կ.-ից թաքուն: Իրենց չի բավարարել Արծրունի վճարած աշխատավարձը:

Վկաներից յուրաքանչյուրը նշել է, թե սեռական հարաբերություն է ունեցել  ընդամենը… 2-3 հաճախորդի հետ, Արծրունը, իմանալով այդ մասին, իբր՝ հեռացրել է աշխատանքից…

Պարզվել է, որ Մարտունու սաունայում աշխատանք գտած երևանցի կանայք ապրել են հենց սաունայում՝ հանգստի սենյակներում…

Դատարանը հաստատված է գնահատել Արծրուն Կ.-ին մեղսագրված հանցավոր արարքը: Հաշվի է առել Արծրունի տարիքը, վատառողջ լինելը, այն, որ համայնքի ավագանին «ուղերձով» դիմել է դատարանին՝ խնդրելով Արծրուն Կ.-ի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ, քանի որ Արծրուն Կ.-ն «վայելում է համաքաղաքացիների հարգանքը»…

Դատարանը հաշվի է առել նաև, որ Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել,  զղջացել է, չնայած դրա հետ միասին՝ հիմնականում ասել է, թե կանայք իր սաունայում մարմնավաճառություն են արել իրենից գաղտնի և միայն՝ ճանապարհածախս վաստակելու հոգսից ելնելով…

Արծրուն Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:


 



Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 417 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...