Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
 
 


   

Hraparak.am-ի՝ «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում վերլուծում են նրանց իմիջը, թե ինչ են հագնում և ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Այս անգամ ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հագուստի մասին

Գիտեք, ասում են՝ ինչքան ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում երկրի քաղաքացիները, այնքան ավելի քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ ու անգամ կարող են սեփական նախագահին չճանաչել: Մեր նախագահի նկարները նայելիս այս միտքը ինձ հանգիստ չէր տալիս, կարծես նրա ոճը մի նպատակ է հետապնդում՝ լինել մաքսիմալ չհիշվող, մարդուն դարձնել անտեսանելի: Թվում է՝ պաշտոնական դրեսկոդը երևակայության կամ անհատականության տեղ չի թողնում՝ թելադրելով սեղմ շրջանակներ, բայց անգամ այս պարագայում ցանկության դեպքում կարելի է յուրօրինակ ու ինքնատիպ լինել: Կարծում եմ՝ մեր նախագահը այդպիսի ցանկություն ուղղակի չունի: Եթե ուսումնասիրենք աշխատանքային հագուստը, կտեսնենք սպիտակ ու մուգ կոստյումների անվերջ մի շարք, որտեղ միայն կոստյումների երանգն է մի քիչ տարբերվում կամ փոխկապներն են փոխվում: Ոճի առումով սխալներ չկան այն պարզ պատճառով, որ ոճ չկա, այսպիսի հագուստ կարող է կրել ցանկացած տղամարդ: Մի փոքր բացթողումներ կան համամասնությունների հետ կապված․ ասենք՝ վերնաշապիկների մանժետները պետք է ավելի կարճ լինեն ու պիջակի տակից պետք է երևա 15 կամ 20 սանտիմետր, այլ ոչ՝ 4: Կամ պիջակները, եթե մի քանի սմ ավելի կարճ լինեն, պարոն Սարգսյանը ավելի բարձրահասակ կթվա: Տաբատների երկարությունն էլ, կարծում եմ, մի փոքր ավելի է, քան անհրաժեշտ է: Եթե ամփոփենք, սխալներ չկան, բայց ես խորհուրդ կտայի փորձել բազմազանեցնել ոճը՝ երանգ ունեցող վերնաշապիկներով. կարծում եմ՝ ավելի հետաքրքիր կլինեն անփոփոխ սպիտակը կամ համալրել դետալներով, օրինակ, դեկորատիվ թաշկինակ, ոչ սև կոշիկներով, մի խոսքով՝ այն մանրուքներով, որոնք ինքնատիպ ու ճանաչելի են դարձնում ոճը: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական ոճին, այն մի փոքր խոսուն է, երևում է, որ նախագահը սիրում է կապույտ գույնը ու վանդակավոր նախշերով վերնաշապիկներ: Մի խոսքով ՝պարզ է դառնում, որ դիմացինդ մարդ է, այլ ոչ թե ռոբոտ:

Սանրվածքի մասին

Սանրվածքը ևս շատ ստանդարտ է, անգամ հնացած, արժե փորձել ավելի ժամանակակից տարբերակներ ու մազերը այդքան ընդգծված չբաժանել, բայց խրախուսելի է, որ մեր նախագահը չի փորձում թաքցնել սպիտակ մազերը, ինչպես ՌԴ նախագահ Պուտինը, կամ չի փորձում երիտասարդանալ կոսմետիկ միջամտությունների միջոցով:

Դետալների մասին

Քանի որ  դետալներ գտնելու ու առանձնացնելու իմ փորձերը ձախողվեցին, ուզում եմ դեմքի էվոլուցիայի մասին ասել. ընթացքում շատ նկատելի է, դառնում, որ պարոն Սարգսյանը հոգնած և ծերացած տեսք ունի, կարծում եմ՝ նրան լավ հանգիստ է հարկավոր՝ մաքուր օդ , երկար զբոսանքներ ու առողջ սնունդ:

Նյութի աղբյուրը` hraparak.am




Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 101 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...