Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Սեքս փաստեր, ուղեցույց


Աղջիկների և տղաների միջև տևական էրոտիկ սիրախաղը, որը չի ավարտվում սեքսով, վնասում է առողջությանը. սեքսապաթոլոգ (չափահասների համար)
 
 
Загрузка...


ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,  սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,  դոցենտ Սևադա Հակոբյան




Օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթները կարգավորվում և կանխորոշվում են բնության օրենքներով, և բոլոր օրգանիզմները անցնում են սեռական զարգացման փուլը:

Սեռական հասունացման տարիքում արձանագրվում է սեռական ցանկության աճ, ինչը պայմանավորված է սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ  և սեռական գեղձերի գործուենության ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ:

Սեռապես առողջ տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ. եթե նա զրկված է այդ հնարավորությունից, ապա ունենում է ֆրուստրացիայի զգացողություն: Ավելին՝ եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտացոլվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին:

Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ սեռական հասունացման ընթացքում, սակայն լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է: Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են քողարկում սեռական դրսևորումները, քան տղաները: Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը՝ դանդաղորեն աճում է և հասնում է իր գագաթնակետին 30-40 տարեկան հասակում:

Այսինքն՝ մի կողմից ֆիզիոլոգիական, բնական հորմոնալ պոռթկումները մղում են երիտասարդին սեռական ակտիվության, մյուս կողմից՝ հասարակական բարոյական նորմերը, սոցիալական դեռևս չհաստատված ստատուսը, կրոնական համոզմունքները և ավանդույթները արգելում են: Աղջիկների և տղաների միջև զուգընկերային մտերմիկ փոխհարաբերությունները, երբ հնարավոր չէ կամ արգելված է սեռական կյանքը, ինչպես նաև տևական էրոտիկ սիրախաղը և գրգռվածությունը, որը չի ավարտվում օրգազմով, կարող է առաջ բերել կոնքի խոռոչի օրգաններում վազոկոնգեստիա (երակային արյան կանգ), ինչը կարող է պատճառ հանդիսանալ հետագայում սեռական օրգաններում կանգային և բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Սա հանգեցնում է հոգեբանական բացասական երևույթների ևս. զույգերը (հատկապես աղջիկները) ընկալում են և իրենց գիտակցման մեջ ամրապնդվում է, որ սեռական կյանքը սահմանափակվում է միայն համբույրներով և էրոտիկ քնքշանքներով: Ուստի  արդեն ամուսնական սեռական կյանքում ունենում են տարբեր սեքսոլոգիական խնդիրներ՝պայմանավորված իրենց սպասումների և ռեալ իրականության հակասությամբ:

Բոլոր այն դեպքերում, երբ անհատը ունենում է տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն)` պայմանավորված տարբեր գործոններով կամ կրոնական համոզմունքներից ելնելով, սկզբնական էտապում անհատի մոտ արձանագրվում են խիստ արտահայտված լիբիդոյի բարձրացում, սեռական օրգանների շրջանում ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն, նյարդայիn համակարգի գերզգայնություն, նևրոտիզացիա: Այնուհետև եթե սեռական ձեռնպահությունը շարունակվում է, երկրորդ էտապում սկսում է գործել օրգանիզմի արգելակող մեխանիզմը՝ որոշակիորեն արգելակվում է սեռական հորմոնների սինթեզը, կտրուկ իջնում է սեռական ցանկությունը. օրգանիզմը երբեք չի արտադրում որևէ բան, որը պետք չէ:

Եվ այս հարատև կարգավորող մեխանիզմները գործում են ամբողջ կյանքի ընթացքում` ապահովելով սեռական համակարգին տրված երկու գործառույթների իրականացումը՝ ռեկրեատիվ (սեռական հաճույքի ապահովումը) և պրոկրեատիվ (սերնդի շարունակման) ֆունկցիաները: Իհարկե, այլ հարց է, թե ով, ինչպես և երբ է օգտագործում բնության կողմից տրված այդ պարգևը:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս փաստեր, ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (03.02.17) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 866 | Տեգեր: սիրախաղը, Տղաների, չի, ավարտվում, տևական, սեքսով, որը, միջև, աղջիկների, էրոտիկ | - Վարկանիշ -: 0.0/0