Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Սեքս փաստեր, ուղեցույց


Հարց սեքսապաթոլոգին. Արդյոք պզուկներն առաջանում և շատանում են ձեռնաշարժությունից
 
 
Загрузка...


Հարց՝

Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

Դա գիտական հիմնավորում չունեցող չափազանցություն է: Պատանեկան տարիքում տեղի է ունենում սեռական հորմոնների կտրուկ ավելացում, ինչը կարող է արտահայտվել այսպես կոչված պատանեկան պզուկների (կորյակների) առաջացումով: Պզուկները հանդիպում են դեռահասային տարիքից սկսած։ Բավականին տարածված երևույթ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, պզուկներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր` դեմք, կուրծք, մեջք: Պզուկների առաջացումը հիմնականում կապված է արական սեռական հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա: Իսկ բորբոքված մասերը, որոնք պզուկների պատճառ են դառնում, առաջանում են անձնական հիգիենային չհետևելուց, նաև բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ: Պզուկներից ազատվելու համար ցանկալի է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, հետևել անձնական հիգիենային և հաճախակի փոխել սպիտակեղենը, սննդակարգից բացառել կծուն, թթուն, սուրճը: Բացի այդ, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը և ճիշտ որոշում կայացնել բուժման համար:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս փաստեր, ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (13.09.17)
Դիտումներ: 168 | Տեգեր: Են, շատանում, սեքսապաթոլոգին., հարց, արդյոք, առաջանում, ձեռնաշարժությունից, պզուկներն | - Վարկանիշ -: 0.0/0