Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 24.02.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Սեքս փաստեր, ուղեցույց


Ինչ պետք է իմանալ անալ հարաբերության մասին. Բժիշկ-սեքսապաթոլոգ Մնաց Փահլևանյան (չափահասների համար)
 
 


   

Շատ հետազոտություններից ու գիտական դիտումներից հետո պարզ դարձավ, որ զույգերն որպես այլընտանքային սեքսի տարբերակ  ընտրում և կիրառում են անալ սեքսը` սեռական հարաբերություն ուղիղ աղիքից: Անալ սեքսը մեծ տարածում  ունի և՛ հետերոսեքսուալ, և՛ հոմոսեքսուալ կոնտակտներում: Երբեմն զուգընկերներից մեկին անալ սեքսի առաջարկը թվում է տարօրինակ, ու նա սկսում  է  կասկածել դրա իրավացի և հակաբնական լինելու մեջ:  

Անալ սեքսն իրենից ներկայացնում է հետանցքի գրգռումը առնանդամով, ձեռքով կամ բերանով: Հետանցքը համարվում է ուժեղ էրոգեն գոտի, և դրա ստիմուլյացիան առաջացնում է սեռական գրգռում տղամարդկանց և կանանց մոտ:

Աստվածաշունչը խստորեն դատապարտում է անալ սեքսը` անվանելով դա սոդոմիա(բիբլիական քաղաք Սոդոմի անունից, որի բնակիչները պատժվեցին Աստծո կողմից չափազանց դաժանության և անբարոյականության համար):

Տարբեր տեսակի հրատարակումները, հարցումները այս թեմայի վերաբերյալ շատերին մղում են «նորը փորձելու» գայթակղությանը:

Ըստ Կինզիի տվյալների` 34% կանայք ստանում են հաճույք անալ սեքսից, 24% կանայք և 27% տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կիրառել են անալ սեքս (հարցումները կատարվել են ուսանողների հետ):

Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, մինչկոլումբյան Ամերիկայում սեքսի այս տարբերակն ուներ լայն տարածում:

Հին ժամանակներում սա համարվում էր սեռական այլասերում, սակայն ներկայումս թե՛ բժշկության, թե՛ սոցիումի վերաբերմունքը փոխվել է այս հարցի շուրջ:

Անալային կոնտակտներ հասկացության տակ ներառվում է սեքսուալ գրգռման մի քանի տարբերակներ: «Մաքուր տեսակի» ժամանակ դա նշանակում է սեռական հարաբերություն ուղիղ աղիքի միջոցով: Սակայն շատ հաճախ կիրառվում է վագինալ և անալային կոնտակտները միաժամանակ, վագինալ կոնտակտի ժամանակ տղամարդու կողմից կնոջ հետանցքի հատվածի մանուալ (ձեռքով) գրգռում: Վերջինս ավելի շատ կիրառվում է այն դեպքերում, երբ տվյալ կնոջ մոտ կա այդ հատվածի բարձր գրգռականություն:

Որոշ զույգեր օգտագործում են անալ հարաբերությունն որպես հակաբեղմնավորիչ միջոց, չնայած դա չի կարող ապահովել 100%-ոց արդյունք, քանի որ սպերմայի  մի մասը դուրս է հոսում ուղիղ աղիքից, իսկ քանի որ վերջինս և հեշտոցն անատոմիական տեսանկյունից մոտ են տեղակայված, ապա շատ հանգիստ կարող է լինել հղիություն:

Ինչպես օրալ-գենիտալ կոնտակտներն, այնպես էլ սա, շատ մարդկանց մոտ կարող է առաջացնել զզվանքի, մեղքի, դիսկոմֆորտի զգացում:

Հոգեվերլուծաբանները պնդում են , որ հակումը դեպի անալ սեքսը կարող է վկայել հոգեսեռական զարգացման դանդաղման մասին:

Անալ սեքսը վտանգավոր է այնքան առումով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթը շատ բարակ է ` համեմատ հեշտոցի լորձաթաղանթի, հետևաբար մեծ է նաև ինֆեկցիայի տարածման հավանականությունը: Անալ սեքսը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կամ այլ վերերական հիվանդության անմիջական պատճառ չի կարող հանդիսանալ , եթե երկու զուգընկերն էլ առողջ են:

Անալ սեքսից հետո հիգիենիկ և առողջական նկատառումներից ելնելով անհրաժեշտ է մատը կամ անդամը մինչև հեշտոց մտցնելը լավ լվանալ:

Վերջում ի հավելումն  նյութի, կարող եմ ասել , որ սեռական կյանքում հնարավորինս թույլատրելի է լինել ազատ ու անկախ: Մարդն իրավունք ունի ընտրելու սեռական կյանքի իր նախասիրած տարբերակները` չվիրավորելով դիմացինի ինքնասիրությունը և չպատճառելով նրան հոգեկան կամ ֆիզիկական տառապանք: 

Նյութերի հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Մնաց Փահլևանյան, 093005725, 055553715



Տարածել...


Կատեգորիա: Սեքս փաստեր, ուղեցույց | Ավելացրեց: 10.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում

Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս փաստեր, ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (10.12.17)
Դիտումներ: 150 | Տեգեր: Անալ, իմանալ, (չափահասների, ԻՆՉ, ՄԱՍԻՆ., հարաբերության, մնաց, Բժիշկ-սեքսապաթոլոգ, պետք, Փահլևանյան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...