Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Սեքս փաստեր, ուղեցույց


Հարցեր սեքսապաթոլոգին. «Տղան չափազանց զզվող լինելու պատճառով չի շփվում աղջիկների հետ»
 
 
Загрузка...


Հարց՝

Հարցեր սեքսոպաթոլոգին. «Տղան չափազանց զզվող լինելու պատճառով չի շփվում աղջիկների հետ»«Ընկերս մի խնդիր ունի, նա շատ զզվող է ու աղջիկների հետ էլ հարաբերություն ունենալ չի կարողանում: Նա գիտակցում Է, որ այդպես չի կարող երկար շարունակվել, բայց այդ վիճակից դուրս չի գալիս:
18 տարեկան է, ընկերուհի չի ունեցել, ուղղակի աղջիկների հետ շփվել է: Զզվում Է անգամ համբույրից, կամ եթե մեկը նրա մարմնին ձեռք Է տալիս:
Ինչ-որ բան կարո՞ղ եք առաջարկել, ես շատ եմ ուզում նրան օգնել: Շնորհակալ եմ»:

 
Գ.Ա., ք. երևան

Ձեր նամակին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Նման պատկերի պատճառները տարբեր կարող են լինել, սակայն կարևոր պարզել, թե ինչպես է ընթացել դեռահասի հոգեսեռական զարգացումը, եղե՞լ են որոշ շեղումներ, թե՞ ոչ: Հաճախ սեռական զարգացման ճգնաժամային հատվածներն այդքան էլ հարթ չեն լինում, ինչի հետևանքով կարող են առաջանալ սեռական տարատեսակ շեղումներ, այս դեպքում՝ սեքսուալ ավերսիա՝ զզվանք և խուսափում սեռական կյանքից, որն առաջացնում է միջանձնային խնդիրներ, անհանգստություն պատճառում անձին, և պայմանավորված չէ որևէ լուրջ հիվանդությամբ:

 
Հարցեր սեքսոպաթոլոգին. «Տղան չափազանց զզվող լինելու պատճառով չի շփվում աղջիկների հետ»

Սեռական կյանքից զզվանքը դրսևորվում է սեռական կյանքից, նույնիսկ սեքսուալ մոտիվացիայով ցանկացած մարմնական կոնտակտից (համբույրներ, գրկախառնություն, հպում և այլն) ակտիվ խուսափողական վարքով: Սեռական զզվանքը կարող է պատճառ հանդիսանալ խոր միջանձնային խնդիրների, անձի նևրոտիզացիայի, ինչպես նաև տարբեր սոմատիկ հիվանդությունների զարգացման համար: Այնուամենայնիվ, վիճակը հնարավոր է կարգավորել՝ սեքսոլոգիական համապատասխան բուժման օգնությամբ»:
***
Հարգելի՛ Գ.Ա, ձեր միակ օգնությունն այն կլինի, որ ձեր ընկերոջ հետ միասին գնաք սեքսոպաթոլոգի մոտ: Վստահ եղեք, որ նա հետագայում շատ շնորհակալ կլինի դրա համար:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս փաստեր, ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (29.09.14) | Հեղինակ: «Բրավո հայեր» ամսագիր W
Դիտումներ: 2435 | Տեգեր: միայն տղամարդկանց համար, հարցեր սեքսոպաթոլոգին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...