Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ովքե՞ր են Մոնումենտի 10 մլն դոլարանոց առանձնատների տերերը
 

 


   

 

Ոչ այնքան վաղուց լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող այգու տարածքում պարիսպ են կառուցում: Ըստ տարածված տեղեկատվության պարիսպը կառուցում է Հովիկ Աբրահամյանը, որպեսզի նույն տարածքում գտնվող իր տունը փակ լինի կողմնակի աչքի համար: Այսօր Politik.am-ի տեսախցիկը ֆիկսեց, որ այն տարածքում որտեղ պարիսպ է կառուցվում իրականում երկու մեծ և շքեղ առանձնատուն է կառուցված: Առանձնատները շլացնող շքեղությամբ են կառուցված և ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժե:

Մեր նկարահանումների ընթացքում առանձնատների տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցների հանդիպեցինք: Հասկանալի է, որ նման առանձնատներ սովորական քաղաքացիները չեն կարող կառուցել և ապացուցված է, որ նման շքեղության գնում են անձիք, ովքեր սնվում են պետական միջոցների հաշվին: Մնում է պարզել, թե պետական պաշտոնյաներից ովքեր են այս առանձնատների սեփականատերերը: Կարծում ենք նաև հանրության ուշադրությունը պետք է այս խնդրի վրա լինի: Ի վերջո կարծում ենք ժամանակն է եկել, որպեսզի տրվեն բացատրություններ, թե ինչպես են պաշտոնապես պետական աշխատավարձով ապրող պաշտոնյաները շքեղ առանձնատներ կառուցում:



 



Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 09.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (09.06.18)
Դիտումներ: 3585 | Տեգեր: 10, Մոնումենտի, տերերը, առանձնատների, Ովքե՞ր, դոլարանոց, մլն, Են | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...