Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ո՞ր դեպքում են ուսումնառության տարիները համարվում աշխատանքային ստաժ
 

 


   

Երբ 63 տարին լրացած քաղաքացիներից շատերը դիմում են իրենց բնակության (հաշվառման) վայրի կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակ ստանալու համար, ապա բախվում են լուրջ խոչընդոտների: Նախ՝ թոշակառուի հաշվարկած աշխատանքային ստաժը երբեք չի համապատասխանում այդ մարմնի հաշվարկած տարիների  թվին. այն միշտ պակաս է լինում: Մյուսը՝ պահանջվող աշխատանքային ոչ բավարար ստաժն է կամ որևէ կազմակերպությունում աշխատած լինելը, սակայն այդ մասին իրենց մոտ տվյալների բացակայությունը:

Ի՞նչ նախապայմաններով է տրվում տարիքային աշխատանքային կենսաթոշակը, ո՞ր տարիքից կարելի է այն ստանալ, որքան աշխատանքային ստաժ է հարկավոր, և ինչպես գտնել որևէ կազմակերպությունում աշխատելու մասին տվյալները, եթե դրանց հիմքերը, օրինակ` բացակայում են: Այս և այլ հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց փաստաբան Դավիթ Վարդանյանի հետ:

«Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Ընդհանուր 25 տարվա ստաժի մեջ բավականին ընդարձակ ժամանակային ստաժներ կան, օրինակ` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում (բացի հանրակրթականից) սովորելու ժամանակահատվածը` ոչ ավելի, քան վեց տարի, երեխայի խնամքի ժամանակահատվածը և այլն: Այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է ընդհանուր աշխատանքային ստաժին` առնվազն 25 տարի, ապա, բացի զուտ աշխատանքային ստաժից, այն ընդգրկում է նաև նշված ժամանակահատվածները, անգամ զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը, մինչդեռ 10 տարվա աշխատանքային ստաժը աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար նշված ժամանակահատվածները չի ներառում»:

Կենսաթոշակի համար դիմող քաղաքացիներն առնչվում են նաև մեկ այլ խնդրի: Օրինակ` մեզ դիմած քաղաքացիներից մեկին, վստահ լինելով, որ 12 տարվա աշխատանքային ստաժ ունի (չհաշված ուսումնառության 3 տարիները  տեխնիկումում), մերժել են ծերության կենսաթոշակ  նշանակել, պատճառաբանելով, թե 12 տարվա աշխատանքային ստաժի մեջ 4 տարվա տվյալները իրենց մոտ բացակայում են:  Մինչդեռ 80-90-ականներին գործող կազմակերպությունը լուծարվել  է, և այսօր այդ քաղաքացին չի կարողանում արխիվից գտնել այդ տարիների աշխատանքային ստաժը հավաստող տվյալներ:

Այս խնդրի հետ կապված փաստաբանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նման խնդրի դեպքում արդեն պետք է արխիվից հանել այն տեղեկատվությունը, որը կփաստի, որ քաղաքացին տվյալ ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել. «Եթե անձը գրանցված է եղել որպես աշխատող, սակայն համապատասխան  գրանցումներ չկան, դա դեռ չի նշանակում, որ պետությունն իր բազայում համապատասխան տվյալներ չունի: Երբ թոշակ նշանակող մարմինը տեսնում է, որ որոշակի ինֆորմացիա չի կարողանում ներկայացնել, բայց կարող է հասնել այդ ինֆորմացիային, ապա իրավունք չունի միայն ձևական պատճառով մերժել: Օրինակ` եթե անձը գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, բնականաբար, նրա անունից հարկ է վճարվել, և այդ հարկային տեղեկատվությունն արդեն իսկ գտնվում է ֆինանսների նախարարության տնօրինության ներքո: Եվ եթե այդ ընկերությունն այլևս չի գործում, այդ դեպքում արխիվային պատմություն պետք է լինի, և եթե ֆինանսների կառավարման մարմինը տեղեկացնի, որ դրանք արխիվացրել են, նաև պետք է պարզել, թե այն ժամանակ որ պետական մարմինն է պատասխանատվություն կրել նման հարցերով, ապա համապատասխան հարցում կատարել»:

Այս դեպքում քաղաքացին կարող է նաև  դատական կարգով ապացուցել, որ ինքը այդ ժամանակահատվածում աշխատել է տվյալ կազմակերպությունում. «Օրինակ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հնարավոր է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատվի, որն իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները, և այդ փաստը հաստատելու համար միայն դիմումատուի բանավոր ասելը բավարար չէ: Նա առնվազն վկաների ցուցմունքներով կամ այլ անուղղակի ապացույցներով պետք է վկայի, որ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել այդ ընկերության հետ: Այսինքն՝ պետք է դատական կարգով այդ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմանը հասնի, և երբ դատարանը վճիռ կայացնի, դա հիմք կլինի, որ հաշվեն այս դեպքում ոչ թե 8, այլ 12 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որի դեպքում արդեն հնարավոր կլինի կենսաթոշակ նշանակել»:

Իսկ եթե քաղաքացու տարիքը համապատասխանում է նշված պահանջին, այսինքն՝ լրացել է նրա 63 տարին, բայց նա չունի պահանջվող աշխատանքային ստաժը` 25 տարի ընդհանուր կամ 10 տարվա օրացուցային աշխատանքային ստաժ, ապա պետք է սպասի մինչև 65 տարին լրանալը` ծերության նպաստ ստանալու համար:

Էմմա Հովսեփյան


















Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 11.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (11.06.18)
Դիտումներ: 2442 | Տեգեր: ո՞ր, դեպքում, Են, տարիները, համարվում, ստաժ, աշխատանքային, ուսումնառության | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...