Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 19.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


2018-ի կանանց նորաձևության թոփ թրենդերը
 
 


   entertrain.1in.am

2017-ը նորաձևության առումով անմոռանալի տարի էր՝ բազմաթիվ  հաջող ցուցադրություններով, իսկ Pininterest-ը Daily Mail-ի միջոցով ներկայացրել է գալիք տարվա թրենդների իր վարկածը։ Կայքը, հիմք ընդունելով իր հրապարակած լուսանկարները, հանգել է այն եզրակացության, որ գալիք տարի նորաձև են լինելու․

 

Լոգոմանիան վերադառնում է

 

Կանանց մեծամասնությունը միառժամանակ նորաձևության մեջ առավել նրբաոճ նախասիրություններ ուներ։

Սակայն 2018 թվականին ակնկալվում է, որ լոգոներով հագուստը մեծ տարածում կունենա:

2017 թվականին այս  թրենդն արդեն նկատելի էր՝ հատկապես Dior, Gucci և  Puma ապրանքանիշերի հագուստի հավաքածուներում։

Երկար ականջօղեր

 

2017 թվականին այս թրենդի համար հիմք դարձան Haus of Dizzy-ի մտահաղացումները։

Երկար ու ծանր զարդերն անցած տարի մեծ հաջողություն ունեցան, և զարմանալի չէ, որ այդ թրենդը կշարունակվի նաև 2018-ին:

Մեծ ու ծանր ականջօղերը այս տարի ավելի ճոխ ու գեղեցիկ կդառնան։

Լայն փողկերով տաբատներ

 

Թեև մարմինն ընդգրկող ջինսերն ու մյուս տաբատները դեռ պահանջված են, բայց 2018-ին Ձեր զգեստապահարանում պարտադիր պետք է լինեն լայն փողկերով տաբատները:

Բերետներ

Այս հիասքանչ աքսեսուարները մի պահ անհետացել էին պոդիումներից, սակայն 2017-ին դարձյալ վերանվաճեցին իրենց դիրքերը։

 

2018-ին նույնպես բերետները մեծ պահանջարկ կվայելեն։

Պլաստիկը ստեղծում է կատարելություն

 

Մոռացեք մետաքսն ու բամբակը, 2018-ը պլաստիկի տարի է լինելու։

Ըստ կայքի, թափանցիկ պլաստիկից ու արհեստական կաշվից պատրաստված հագուստը համատարած է լինելու այս գարնանը։

Բացվածքները վերադարձել են

 

2017-ին կարմիր գորգուղիներն են թելադրում 2018-ի թրենդները։ Այս գրավիչ ու հաճախ նրբաոճ դետալները պահանջված են լինելու միդի-զգեստների, տունիկաների ոև անգամ տաբատների վրա։

Զարդերով կոշիկներ

 

2018-ին աշխարհի կանայք կքայլեն համարձակ զարդերով:

Կոշիկները զարդարող Ճարմանդներն ու ուլունքները, որոնք այս տարի հագնում էին ամենահամարձակ կանայք, գալիք տարի էլ ավելի պոպուլյար են դառնալու։

Աղբյուր



 


 


 




Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: entertrain.1in.am
Դիտումներ: 128 | Տեգեր: Թոփ, թրենդերը, Նորաձևության, 2018-ի, Կանանց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...