Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 24.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Նոր տարվա այլ երկրների յուրօրինակ ու տարօրինակ սովորույթներն ու առանձնահատկությունները
 
 


   

Ամանորը ամենակարևոր և գեղեցիկ տոներից է: Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում։ Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը՝ մ.թ.ա. 46թ.-ին։ Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։ Տոնի խորհուրդը ՆՈՐ-ն է՝ ամեն ինչ սկզբից, նոր հույսերով, նոր երազանքներով ու նպատակներով: Տոնը համընդհանուր է, սակայն այն յուրովի է նշվում տարբեր երկրներում:

Ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրներում Նոր տարին նշելու սովորույթներն ու առանձնահատկությունները:

Մեծ Բրիտանաիա

 

Մեծ Բրիտանիայում ավելի շատ տոնվում է Սուրբ Ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին: Այստեղ տոնական սեղանի զարդը համարվում է Սուրբ ծննդյան թխվածքը: Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Նրանք թխվածք են պատրաստում, որի մեջ գցում են մատանի, մետաղադրամ և պայտ, որոնք իրբև թե պետք է կանխագուշակեն գալիք տարվա ճակատագիրը: Խորհուրդն այն է, որ ում ընկնում է մատանի, նա այդ տարի կամուսնանա, փոքր պայտը համարվում է երջանկության, իսկ մետաղադրամը՝ հարստության խորհրդանիշ: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ 1843 թ.-ին հենց այստեղ է ծնունդ առել միմյանց բացիկներ նվիրելու սովորույթը:

Ճապոնիա

 

Այս երկրում հաջողության նշան է Նոր տարին նոր հագուստով դիմավորելը: Ըստ ավանդույթի` այն հաջողություն և երջանկություն է բերում: Նոր տարին ուղեկցվում է զանգերի 108 ղողանջով, որոնցից ամեն մեկը ոչնչացնում է մարդկային արատներից մեկը:

Իտալիա

 

Այստեղ Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին, իսկ Ձմեռ Պապը Բաբբո Նատալին է: Իտալիայում սովորույթը այսպիսինն է՝ լուսամուտներից նետում են հին իրերը, քանի որ, ըստ նրանց, Նոր տարին պետք է դիմավորել նոր իրերով:

Ֆրանսիա

 

Ֆրանսիական Ձմեռ Պապը Պեռ Նոելն է: Նա նվերները ոչ թե փոխանցում է երեխաներին, այլ դնում է նրանց կոշիկների մեջ: Հետաքրքրական է նաև այն, որ տոնածառի մոտ դնում են գինով լի տակառ, որը պետք է գրկել և շնորհավորել Նոր տարին:

Գերմանիա

 

Գերմանիայում, սովորության համաձայն, Ձմեռ Պապը գալիս է ավանակի վրա նստած: Գերմանացիները տարօրինակ սովորություն ունեն. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, նրանք բարձրանում են սեղանների կամ աթոռների վրա և սկսում «Նոր տարի» բացականչել: Երեխաներն էլ քնելուց առաջ սեղանին նվերների համար ափսե են դնում:

Հնդկաստան

 

Հետաքրքրական է, որ Հնդկաստանի տարբեր մասերում Ամանորը նշում են տարվա տարբեր եղանակներին: Մարտի սկզբին նշում են Լորին, որի ժամանակ երեխաները տան մոտ նախօրոք հավաքում են չոր ճյուղեր և հին իրեր: Երեկոյան վառում են մեծ կրակ, որի շուրջ երգում ու ասմունքում են: Իսկ երբ գալիս է աշունը, տոնում են Դիվալին՝ լուսամոտների մոտ տեղադրելով ճրագներ:

Չեխիա և Սլովակիա

 

Չեխիայում և Սլովակիայում Ձմեռ Պապը զվարճալի և բարի ծերունի է` Մակլաուշ անվանումով: Նա հագնում է մուշտակ, գլխին դնում ոչխարի մորթի և նվերներ բաժանում երեխաներին:

Բուլղարիա

 

Բուլղարիայում Ամանորը ամենառոմանտիկն է  նշվում: Այստեղ կեսգիշերին՝ Ամանորի մեկնարկին, 3 րոպեով անջատում են տան բոլոր լույսերը և կատարյալ մթության մեջ սկսում համբուրվել:

Թերևս ինձ համար հետաքրքրական է մեկ փաստ. ոչ մի երկրում Նոր տարին այդքան լիառատ չի նշվում, ինչպես Հայաստանում՝ իր խորհրդանշական, սեղանից անպակաս խոզի բդով:








Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 68 | Տեգեր: սովորույթներն, առանձնահատկությունները, Ու, յուրօրինակ, Նոր, տարվա, այլ, տարօրինակ, երկրների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...