Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 19.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Փաստեր և օգտակար խորհուրդներ. Նոր Տարի
 
 


   

Հույների «բուն» Նոր տարին հիմնականում կապված է Քրիստոսի ծնունդի հետ, որը նշում են դեկտեմբերի 25-ին: 
Գիտե՛ք, որ Դեկտեմբերի 25-ին հույները գնում են եկեղեցի՝ Քրիստոսի Ծննդյան օրվան նվիրված ծիսակատարությանը մասնակցելու, որից հետո յուրաքանչյուր ընտանիքում սկսվում է տոնական մեծ խնջույք:
***

Ասորիների ամենամեծ կրոնական և ազգային տոնը Նոր տարին է: Այն կոչվում է «բնության վերականգնման ու աշխուժության տոն»: 
***

Ասորիներն Ամանորը նշում են ապրիլի 1-ին՝ կազմակերպելով ճոխ խնջույքներ: Պատրաստվում են ավանդական ճաշատեսակներ՝ մուրտուխա, ժաժիկ:
***

Հրեական Նոր տարին «Ռոշ հա-Շանա»-ն, որ թարգմանաբար նշանակում է «Տարեգլուխ», ունի ազգային նշանակություն: Հրեաներն այն տոնում են յոթերորդ ամսվա առաջին օրը:
***
Բեթղեհեմում, Ծննդյան տոներն առաջինը նշում են կաթոլիկները, հետո՝ ուղղափառները, ամենավերջում՝ հունվարին՝ առաքելական եկեղեցին: 

ՀԻՇԵ՛Ք ՍԱ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ

Ամանորյա սեղանի շուրջը Նախքան կենաց խմելը խորհուրդ է տրվում ուտել, բայց ո՛չ յուղոտ կերակուր, որը նպաստում է ալկոհոլի արագ յուրացմանը, ոչ էլ դժվար յուրացվող ածխաջրեր:

Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը, ամանորյա սեղանի շուրջը շատ աղի կերակուր մի՛ կերեք, իսկ ալկոհոլային խմիչքները քիչ քանակությամբ և ուշ-ուշ խմեք: 

Նոր տարվա խնջույքից հետո Առավոտյան խումհարությունը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում 200գ նարնջի հյութի մեջ 1 կիտրոնի հյութ քամել, ավելացնել 100գ մեղր, այս խառնուրդը լավ հարել և խմել:

Մի քանի օր տևող խնջույքից հետո օրգանիզմը բեռնաթափելու խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ ջուր՝ 1 կիտրոնի հյութով կամ որևէ թթվաշ մրգի հյութ: 

Չնայած Հայերը սնունդը լավ մարսելու համար նախընտրում են խմել հանքային ջրեր, այն չի թույլատրվում օգտագործել ուտելուց հետո, քանի որ այդ դեպքում մարսողությունը դժվար է ընթանում:





Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 86 | Տեգեր: օգտակար, ՏԱՐԻ, Նոր, խորհուրդներ., ՓԱՍՏԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...