Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մինչ սիրահարվելը Ձեզ անհրաժեշտ է լիարժեք վայելել Ձեր կյանքը միայնակ...
 

 


   
Ուզում եք սիրահարվե՞լ. ահա, թե ինչ պետք է անեք մինչև նոր հարաբերություններ սկսելը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի

Խոյ (մարտի 21 - ապրիլի 19)

Մինչ սիրահարվելը Ձեզ անհրաժեշտ է լիարժեք վայելել Ձեր կյանքը միայնակ։ Գնացե՛ք արկածների հետևից, ճանապարհորդեք այնպիսի վայր, որտեղ դեռ երբեք չեք եղել, ժամանակ անցկացրե՛ք անծանոթ մարդկանց հետ, կարճ ասած՝ արե՛ք այն, ինչ ուզում եք։

Այս կերպ Դուք կհանդիպեք ճիշտ մարդու, չեք զղջա ոչնչի համար ու պատրաստ կլինեք նոր կյանք ստեղծել նրա հետ։



Ցուլ (ապրիլի 20 - մայիսի 20)

Սիրելու համար նախ պետք է սկսեք ապրել պահով։ Դադարե՛ք մտածել անցյալի կամ էլ ապագայի մասին։ Ապրե՛ք այսօրվա օրով ու բաց եղե՛ք նոր մարդկանց համար։


Երկվորյակ (մայիսի 21 - հունիսի 20)

Մինչև նոր հարաբերությունների մեջ մտնելը, ավելի լավ հարաբերություններ կառուցեք ինքներդ Ձեզ հետ։ Առանձնացրե՛ք այն ամենը, ինչ Ձեզ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար։ Միայն այդ դեպքում կկարողանաք լավ հարաբերություններ ստեղծել մեկ ուրիշի հետ։


Խեցգետին (հունիսի 21 - հուլիսի 22)

Եթե ուզում եք սիրավեպ ստեղծել, սկսե՛ք երես առ երես հանդիպել Ձեր խնդիրներին։ Թաքնվելով պրոբլեմներից՝ ոչինչ դուրս չի գա, իսկ հարաբերությունների մեջ մտնելով՝ Դուք պետք է պատրաստ լինեք մշտապես անելու դա։


Առյուծ (հուլիսի 23 - օգոստոսի 22)

Միայն այն պատճառով, որ Դուք ի ծնե առաջնորդ եք, Դուք պարտավոր չեք մշտապես Ձեր վրա վերցնել բոլոր պարտականությունները։ Հարաբերություններում ամեն բան պետք է միասին անել, այնպես որ, սովորե՛ք համագործակցել մյուս մարդկանց հետ։


Կույս (օգոստոսի 23 - սեպտեմբերի 22)

Ձեզ անհրաժեշտ է մոռանալ Ձեր նախկիններին ու նրանց պատճառած ցավը։ Հակառակ դեպքում Դուք չեք կարող նոր հարաբերություններ սկսել։ Արդար չէ մտածել, որ նոր սիրեցյալը թույլ է տալու նույն սխալները, ինչ Ձեր նախկինները։

Մոռացե՛ք անցյալը, բաց պահեք Ձեր միտքն ու Ձեր սիրտը։


Կշեռք (սեպտեմբերի 23 - հոկտեմբերի 22)

Մինչև սիրահարվելը պետք է աշխատեք Ձեր ինքնավստահության վրա ու հաղթահարեք քննադատված լինելու վախը։ Շփվե՛ք նոր մարդկանց հետ, ավելի ինքնավստահ դարձե՛ք։ Մինչև լուրջ հարաբերություններ սկսելը պետք է նախ ինքներդ կայանաք՝ որպես անհատ։


Կարիճ (հոկտեմբերի 23 - նոյեմբերի 21)

Ձեր իրական սիրուն գտնելու համար պետք է խաղաղություն հաստատե՛ք ինքներդ Ձեր միջև, հաղթահարե՛ք զայրույթը։ Սովորե՛ք՝ ինչպես ավելի լավ կառավարել էմոցիաներն ու խուսափել աննշան խնդիրներից բարկանալուց. հակառակ դեպքում Ձեզ չի հաջողվի երկարատև հարաբերություններ հաստատել այլ մարդու հետ։


Աղեղնավոր (նոյեմբերի 22 - դեկտեմբերի 21)

Խորը շունչ քաշե՛ք ու համբերատար եղեք։ Մեկ օրում հնարավոր չէ լուրջ հարաբերություններ հաստատել։ Ժամանակ հատկացրե՛ք հանդիպումների ու այլ մարդու հետ հարաբերություններն ամրացնելու համար։ Իմաստալից զրույցները, միասին ժամանակ անցկացնելը սիրահարվելու կարևոր նախապայման են։


Այծեղջյուր (դեկտեմբերի 22 - հունվարի 19)

Ձեզ համար կարևոր է սկսել առաջնորդվել սրտով և ոչ գլխով։ Պարզապես արե՛ք այն, ինչը զգում եք, որ ճիշտ է։ Եթե կապվածություն եք զգում այլ մարդկանց հետ, մի՛ թողեք նրանց։ Դադարե՛ք սպասել մեկին, ով համապատասխանելու է թղթի վրա գրված Ձեր բոլոր ստանդարտներին։


Ջրհոս (հունվարի 20 - փետրվարի 18)

Սիրային հարաբերություններ սկսելու համար սկսե՛ք աշխատել ինքներդ Ձեր վրա։ Մարզվե՛ք, արե՛ք այն ամենն, ինչ կբարձրացնի ինքնավստահության մակարդակն ու կօգնի գոհ մնալ ինքներդ Ձեզնից։


Ձուկ (փետրվարի 19 - մարտի 20)

Դուք չափից դուրս բարի եք այս ապերախտ աշխարհում։ Եթե ուզում եք գտնել Ձեր սիրուն, նախ սովորե՛ք հոգ տանել ինքներդ Ձեր մասին ու վե՛րջ տվեք կուրորեն հավատալ ու վստահել մարդկանց։ Հակառակ դեպքում, մեծանում է ռիսկը, որ Ձեր սիրտը կկոտրեն ու կցավեցնեն Ձեզ։








Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 276 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...