Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մեղր և կտավատ` հիանալի միջոց հիվանդությունների դեմ
 

 


   


Գաղտնիք չէ, որ մեղրը բնական հակաբորբոքային միջոց է և վիտամինների ու հանքային նյութերի անփոխարինելի աղբյուր։ Կտավատը հայտնի է դեռ աստվածաշնչյան ժամանակներից։

Բնության այդ հրաշքն անգնահատելի է օգտակար նյութերի պարունակությամբ` այն օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների աղբյուր է, պարունակում է F, A, E, B վիտամիններ։ F վիտամինը, օրինակ, չափազանց կարևոր է ճարպա– և խոլեստերինափոխանակման համար։ Կտավատը պարունակում է նաև, երկաթ, մագնեզիում, կալցիում, մանգան, պղինձ և ֆոսֆոր այն հարուստ է լեցիտինով։

Այս տեսանկյունից շատ օգտակար կլինի առողջության համար մեղրի և կտավատի խառնուրդը, իհարկե, ճիշտ և կանոնավոր օգտագործման դեպքում։

Բացի այդ, այն շատ համեղ է և միջերկրական դիետայի մի մաս է կազմում:
Այս խառնուրդն ամինաթթուների հրաշալի աղբյուր է: Կտավատի սերմերը մեղրի հետ բուժում են մի շարք առողջական խնդիրներ և հիվանդություններ:

Մեղրակտավատային այս խառնուրդը խթանում է իմունային համակարգը, բուժում է փորլուծությունը, օգնում է ստամոքսի հիվանդությունների՝ կոլիտի, գաստրիտի և խոցերի դեպքում:
Բուժիչ խառնուրդի բաղադրատոմսը.

 1 ճ/գ կտավատի սերմերն աղալ և խառնել 1 ճ/գ մեղրով` մինչև համասեռ զանգված ստանալը։

 Այս չափաքանակի կալորիականությունը շատ է, մոտավորապես 150 կալորիա, 8 գ ճարպեր, 1 գ մանրաթելեր և 3 գ սպիտակուց:

Այս խառնուրդը նաև ամրացնում է ոսկորները, բարելավում է ֆիզիկական դիմացկունությունը, մաշկի վիճակը ու փայլ է հաղորդում մազերի, խթանում է մտային կարողությունները։

Առավել մեծ էֆեկտի հասնելու համար այս խառնուրդը խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան՝ դատարկ ստամոքսին:




Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 08.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (08.06.18)
Դիտումներ: 811 | Տեգեր: կտավատ, միջոց, հիվանդությունների, հիանալի, դեմ, Մեղր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...