Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Բակտերիալ վագինոզի նշանները և ինչպես բուժել այն բնական միջոցով
 
 


   Entertrain.1in.am

Բակտերիալ վագինոզը թեթև վարակի տեսակ է, որն առաջանում է կնոջ վերարտադրողական օրգաններում բակտերիաների պատճառով: Որպես կանոն, հեշտոցում կան «լավ» բակտերիաներ, կան նաև «վատերը»: «Լավ» բակտերիաները կարգավորում են «վատ» տեսակների աճը:

Վագինոզ առաջանում է, երբ հավասարակշռությունը խախտվում է:

Բակտերիալ վագինոզը սովորաբար տևում է մի քանի օր և կարող է ինքնուրույն վերանալ:

Ահա բակտերիալ վագինոզի նշանները և այն ինչպես բուժել բնական միջոցով:

Բակտերիալ վագինոզի պատճառները

 

Բժիշկները դեռ պետք է պարզեն, թե հատկապես ինչն է բակտերիաների անհավասարակշռություն առաջացնում կնոջ վերարտադրողական օրգաններում: Սակայն կան որոշ գործոններ: Օրինակ՝ Բակտերիալ վագինոզով վարակվելու ռիսկը մեծանում է մի քանի սեքսուալ զուգընկերների դեպքում: Լոգանքը ևս մեծացնում է վարակվելու հավանականությունը: Մյուս պատճառներից են՝ վատ հիգիենան, ծխելը, ալկոհոլիզմը, ներարգանդային հակաբեղմնավորիչների օգտագործումը:

Բակտերիալ վագինոզի նշանները և ախտանիշերը

Այդ վիճակի ամենահայտնի նշանը հեշտոցից արտազատումներն են և հոտը: Դրանք կարող են լինել դեղնավուն կամ գորշ-սպիտակ: Հոտն առանձնակի տհաճ է սեռական ակտից հետո: Բակտերիալ վագինոզ ունեցող կանանց կեսի դեպքում ոչ մի ախտանիշ չի նկատվում: Ուստի կարևոր է կապվել բժշկի հետ՝ ախտորոշվելու համար: Մյուս ախտանիշերից են՝ հեշտոցի կարմրությունը և քորը: Նաև որոշ կանայք այրոց են զգում միզելիս:

Բակտերիալ վագինոզի բնական բուժում

 

Յոգուրտ

Մաքուր տամպոնը թաթախեք սովորական յոգուրտի մեջ և այն դրեք հեշտոցի մեջ՝ բակտերիլ վարակը մեղմացնելու համար: Օրական 2 անգամ սովորական յոգորտի օգտագործումը նույնպես կարող է օգնել բակտերիալ վագինոզի դեմ պայքարում:

Խնձորի քացախ

1 բաժակ խնձորի քացախ ավելացրեք ջրով վաննայի մեջ: Դա օգնում է վերացնել վնասակար բակտերիաները վարակի դեմ պայքարի ընթացքում: Կարող եք դա անել ամեն առավոտ, մինչև վիճակը լավանա:

Կալենդուլա

Մի քիչ կալենդուլայի թեյ պատրաստեք՝ այն ջրով եռացնելով: Մաքուր գործվածքը թաթախեք թեյի մեջ և զգուշությամբ մերսեք հեշտոցը: Դա նվազեցնում է բակտերիալ վարակով պայմանավորված բորբոքումը: Բակտերիալ վագինոզից ազատվելու համար կարող եք սա անել օրական 2 անգամ:

 

Սխտոր

Հում սխտոր ներառեք սննդակարգում: Սխտորը բնական հակաբիոտիկ է, որն օգնում է մեղմացնել բակտերիալ վագինոզը:

Թեյածառի յուղ

Բակտերիալ վագինոզը կարելի է մեղմացնել թեյածառի յուղով: Տաք ջրի մեջ մի քանի կաթիլ թեյածառի յուղ ավելացրեք: Զգուշությամբ հեշտոցը լվացեք այդ լուծույթով: Թեյածառի յուղը որպես հակաբակտերիալ միջոց է ազդում, վերացնում է բակտերիալ վագինոզի ախտանիշերը:

Այծառվույտի սերմեր

1 թ. գ. այծառվույտի սերմեր լցրեք ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ և թողեք որոշ ժամանակ: Այդ ջուրը խմեք հաջորդ առավոտյան նախաճաշելուց առաջ: Բացի հորմոնալ հավասարակշռությունը պահպանելուց՝ այծառվույտը կարգավոում է դաշտանային ցիկլը:

 

Բորաթթվի մոմիկներ

Ավելի արագ արդյունք ստանալու համար կարող եք բորաթթվի մոմիկներ դնել հեշտոցի մեջ:

Ցիտրուսներ

Դրանցից են՝ կիտրոնը, նարինջը, գրեյպֆրուտը: Դրանք հարուստ են վիտամին С-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը և կանխում է ցանկացած տեսակի վարակ: Պետք է պարբերաբար ցիտրուսային մրգերի հյութեր խմեք բակտերիալ վարակները կանխելու համար:

Սև ընկույզ

Ունի ուժեղ հականեխիչ և հակամակաբուծային հատկություններ: Սև հունական ընկույզը կարելի է օգտագործել թուրմի տեսքով՝ բակտերիալ վագինոզից ազատվելու համար:





Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 28.09.17 | Հեղինակ: Entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (28.09.17) | Հեղինակ: Entertrain.1in.am
Դիտումներ: 107 | Տեգեր: Այն, վագինոզի, Ինչպես, նշանները, Բնական, բուժել, միջոցով, Բակտերիալ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...