Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Վագինիտի (հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում) տեսակները, առաջացման պատճառներն ու ախտանշանները
 

 


   Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ»

Վագինիտը (լատիներեն` vagina - հեշտոց բառից) հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերակում են մի քանի տիպի վագինիտներ (կոլպիտ)` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, մեխանիկական և քիմիական։
 

Ինֆեկցիոն վագինիտը հարուցվում է տարբեր բակտերիաների կողմից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով (ստրեպտոկոկկեր, ստաֆիլոկոկկեր, գոնոկոկկեր, տրիխոմոնադներ, տարբեր տեսակի սնկեր)։

Ոչ ինֆեկցիոն վագինիտը տարբեր դեղամիջոցներից առաջացած ալերգիկ հակազդեցության դրսևորում է։

Մեխանիկական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի այն բորոքումն է, որն առաջացել է մեխանիկական գրգիռներից, ասենք, սեռական ակտի ժամանակ քսուքի անբավարար քանակի դեպքում, պահպանակ օգտագործելիս կամ հեշտոց օտար մարմիններ ներմուծելիս։

Քիմիական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի վնասվածքն է, որն առաջանում է սխալ ցողացրումների պատճառով կամ հակաբեղմնավորիչ քիմիական միջոցներից։ Վագինիտի իրական պատճառը կարող է պարզել միայն մանկաբարձ-գինեկոլոգը կամ մաշկավեներոլոգը։

Ախտորոշումը կատարվում է այն դեպքում, երբ ներզննման արդյունքում նկատվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմրություն (հիպերեմիա) և ոչ բնորոշ արտադրություն։ Ախտորոշումը հաստատելու համար հեշտոցից ու միզուկից քսուք է վերցվում և ուղարկվում լաբորատոր հետազոտման։ Հետազոտման արդյունքում որոշվում է վագինիտի հարուցիչը։ Առաջարկվող հոդվածում մենք կդիտարկենք ամենատարածված ինֆեկցիոն վագինիտների տեսակները։

Տրիխոմոնադային վագինիտի հարուցիչն է միաբջիջ միկրոօրգանիզմ Trichomanas vaginalis-ը։ Այս հիվանդությանը բնորոշ են գարշահոտ կանաչասպիտակավուն կամ դեղնավուն փրփրանման հեղուկի արտադրութունը, ինչպես նաև հեշտոցի և արգանդի շրջանի այրոցները և քորը։ Ախտորոշումը կայացնում են այս արտադրությունների կամ ցանքսի հետազոտություն իրականացնելուց հետո միայն։ Բուժումը միևնույն ժամանակ պետք է ընդունեն երկու սեռական զուգընկերները։ Դեղամիջոցը հակացուցված է կերակրող մայրերին, քանի որ այն արյան միջոցով ներծծվում է կաթի մեջ։

Միկոտիկ վագինիտն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջանում է Candida albicans սնկերի հարուցմամբ։ Այս սնկերը նորմայի սահմաններում ևս կան ցանկացած առողջ կնոջ հեշտոցում։ Սակայն հիվանդությունն արտահայտվում է թանձր սպիտակ կաթնաշոռի նմանվող արտադրությամբ և սաստիկ քորով։ Միկոտիկ վագինիտով հիվանդանալու հավանականությունն ավելի բարձր է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, հղիների, հակաբեղմնավորիչ միջոցներ և հակաբիոտիկներ ընդունող կանանց մոտ։

Քանի որ սնկային վարակները կարող են թաքցնել գոնոռեա և սիֆիլիս հիվանդությունների դրսևորումները, ճշգրիտ ախտորոշման համար հատուկ թեստավորում է պետք անցկացնել։ Համաձայն սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդություններ ունեցող կանանց հետազոտությունների տվյալների` վերջիններիս 25%-ի մոտ հայտնաբերվել է սեռական օրգանների միկոտիկ ինֆեկցիա։

Սուսանակը` գոնոռեան, ևս կարող է վագինիտի առաջացման պատճառ լինել։ Սուսանակահարույց վագինիտի դեպքում կլինիկական պատկերը շատ նման է տրիխոմոնադային ծագման վագինիտին, սակայն հեշտոցի թարախային արտադրությունը մոխրականաչավուն երանգ ունի և ցավային զգացողությունները շատ ավելի ուժգին են արտահայտված։ Վերոշարադրյալ կլինիկական արտահայտումները վերաբերում են «նոր» սկսված սուսանակին, իսկ քրոնիկ ձևին բնորոշ է «աղավաղված» կլինիկական պատկերը, որն առժամանակ կարող է իրեն զգացնել չտալ։ Բոլոր դեպքերում սուսանակահարույց վագինիտի բուժման համար պարտադիր է դիմել բժշկին և բուժումն անցկացնել լաբորատոր հետազոտությունների հիման վրա։

Բակտերիալ վագինոզը հեշտոցի ինֆեկցիոն հիվանդություն է, որը նախկինում անվանում էին ոչ սպեցիֆիկ կամ հեմոֆիլ վագինիտ։ Մինչդեռ «վագինոզ» տերմինն առավել նախընտրելի է, քանզի վերջինս վկայում է այն մասին, որ այս հիվանդության պարագայում միշտ չէ, որ կարող են գրանցվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք կարմրությունն ու շոշափելու ժամանակ առաջացող ցավը։ Բացի այդ, այսօր արդեն հայտնի է, որ Hemophilus vaginalis-ը (ժամանակակից անվանումը` Gardnerella vaginalis) այդ հիվանդությունն առաջացնող մի շարք բակտերիաներից միայն մեկն է` չնայած այն հանգամանքին, որ դեպքերի 95%-ում հենց վերջինս է հայտնաբերվում հեշտոցից վերցված քսուքում։ Խնդիրը հիմնականում այն է, որ հեշտոցը «պաշտպանող» բակտերիաների քանակը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ հանգեցնում է պաթոգեն բակտերիաների ակտիվացմանը։ Արդյունքում վերջիններս արագ զարգանում են և առաջացնում վագինոզ, որին բնորոշ է սովորաբար վատ «ձկնային» հոտ ունեցող մոխրասպիտակավուն արտադրությունը հեշտոցից, որն ուղեկցվում է այրոցներով և քորով։ Սակայն այս ախտանշաններն այնքան էլ արտահայտված չեն, որքան այլ վագինալ ինֆեկցիաների ժամանակ։ Ինչպես ցույց են տվել վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները, բակտերիալ վագինիտը կարող է առաջանալ նաև վաղաժամ ծննդաբերությունների ժամանակ պտղաջրերի արտահոսքից։

Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ վագինիտը տարբեր բնույթի հիվանդությունների ընդհանրական անվանումն է։ Քանի որ այդ հիվանդության հարուցիչները կարող են լինել և՛ բակտերիաներ, և՛ հասարակ վարակիչներ, և՛ սնկեր, և՛ նույնիսկ հեշտոցի բնական միկրոֆլորայի «ներկայացուցիչներ», բժիշկների առջև դժվարին խնդիր է ծառանում՝ գտնել այնպիսի մի դեղամիջոց, որը կազդի ոչ միայն մի հարուցիչի, այլ միանգամից մի քանիսի վրա։ Այդ դեղամիջոցն իր իդեալական բնութագրով պետք է ունենա հակաբակտերիալ, հակասնկային, հակապրոտոզոյիկ ազդեցություն։ Ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ վագինիտը շատ տարածված է նաև հղի կանանց մոտ` առաջարկվող դեղամիջոցները պետք է զերծ լինեն տերատոգեն (պտղի օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն գործող) հատկություններից։

Ցանկացած ծագման վագինիտի բուժումը շատ պատասխանատու և լուրջ խնդիր է։ Հիվանդության առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին, որը և կպարզի հիվանդության պատճառն ու համապատասխան բուժում կնշանակի։ Այսպիսով կարող ենք ամփոփել, որ վագինիտը տարբեր բնույթի հիվանդությունների ընդհանրական անվանումն է։ Քանի որ այդ հիվանդության հարուցիչները կարող են լինել և՛ բակտերիաներ, և՛ հասարակ վարակիչներ, և՛ սնկեր, և՛ նույնիսկ հեշտոցի բնական միկրոֆլորայի «ներկայացուցիչներ», բժիշկների առջև դժվարին խնդիր է ծառանում` գտնել այնպիսի մի դեղամիջոց, որը կազդի ոչ միայն մի հարուցիչի, այլ միանգամից մի քանիսի վրա։



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 30.05.18 | Հեղինակ: Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (30.05.18) | Հեղինակ: Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ»
Դիտումներ: 44 | Տեգեր: Ու, լորձաթաղանթի, (հեշտոցի, ախտանշանները, պատճառներն, Վագինիտի, առաջացման, տեսակները, բորբոքում) | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...