Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Կանանց անկյուն. Երբ քո V օրգանը տարօրինակ վարքագիծ է դրսևորում
 
 
Загрузка...


Որքա՜ն խնդիրներ ինքնաբերաբար կլուծվեին, եթե մեր V գոտին ունենար, այսպես ասած, «Շահագործման ձեռնարկ»: Մենք կօգնենք քեզ հասկանալ ու կարգավորել այդ հատվածում կատարվող ամենատարօրինակ ու շփոթեցնող երևույթները:


Փռշտալիս, ծիծաղելիս կամ մարզվելու ընթացքում երբեմն... միզում ես

Թերևս, լսել ես, որ անկառավարելի միզարտադրությունը բնորոշ է մայրացած կանանց, քանի որ ծննդաբերությունից հետո կոնքային մկանները կարող են թուլանալ: Սակայն, եթե երիտասարդ ես ու դեռ երեխա չես ունեցել, նման նոպաները կարող են լուրջ անհանգստության ու շփոթության պատճառ դառնալ:

Երիտասարդ կանանց մոտ նման խնդիրները կապված են միզապարկը վերահսկող մկանների թուլացման հետ: «Երբ միզապարկդ լի է, ցանկացած կտրուկ շարժում, ինչպես օրինակ' հազը կամ ճկումը, կարող է ստիպել կորցնել վերահսկողությունն ու միզել»,- ասում է գինեկոլոգ, «V նշանակում է Vagina» գրքի հեղինակ Ալիսա Դուեքը:

Այս հարցը կարելի է լուծել Քեգելի վարժությունների միջոցով կոնքային մկանները ձգելու շնորհիվ: Ձգիր մկաններդ, ասես փորձում ես դադարեցնել միզարտադրությունը, մնա այդ դիրքում 5 վրկ և թուլացիր:

«Փորձիր կատարել օրական 20-40 վարժություն»,- առաջարկում է դոկտոր Դուեքը: Մեկ-երկու ամսից մկաններդ բավականաչափ կամրանան' մեզի անցանկալի հոսքը կրճատելով: Տվյալ դեպքում կարող է օգնել նաև կոֆեինից հրաժարվելը, քանի որ այն գրգռում է միզապարկը: Որքան ավելի քիչ հեղուկ լինի միզապարկում, այնքան ավելի փոքր է անկառավարելի միզարտադրության վտանգը:



Հեշտոցային մկանների ձգման պատճառով ներթափանցումը դառնում է ցավագին, երբեմն՝ անհնար

Ամեն ինչ վկայում է վագինիզմի մասին: Սա հեշտոցը շրջապատող մկանների անկառավարելի կրճատումն է ցանկացած ներթափանցման դեպքում, լինի դա տամպոն, վիբրատոր, թե սեռական հարաբերություն: Որպես կանոն, վագինիզմը բնորոշ է սեռական կյանքը նոր սկսող կանանց, սակայն երբեմն պատահում է նաև տարիներ շարունակ սեռական ակտիվ կյանքով ապրող և տամպոն գործածող կանանց հետ:

«Խոսքը գնում է կոնքահատակի մկանների աշխատանքի խանգարման մասին, երբ դրանք ինքնաբերաբար փակվում են, ինչպես որ մարդու աչքերն են բնազդաբար փակվում որևէ առարկա չափից դուրս մոտեցնելու դեպքում»,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, Cosmo ռադիոյի առողջապահության գծով փորձագետ Ջենիֆեր Ուայդերը: Կարևոր դեր է խաղում նաև հուզական ֆոնը: «Նման խնդիր կարող է առաջանալ ավելորդ լարվածության պատճառով' կապված, օրինակ, նախկինում ունեցած սեռական բռնության կամ ցավոտ հարաբերությունների հետ»,- նշում է դոկտոր Ուայդերը: Կանանց մոտ նկատվում է ուժեղ ցավ, այրում և մի շարք այլ տհաճ զգացողություններ:

Անկախ առաջացման պատճառներից' վագինիզմը ենթակա է բուժման: Նախ և առաջ հարկավոր է հետազոտվել գինեկոլոգի մոտ, ով նաև կնշանակի հատուկ վարժություններ' կրճատումները վերահսկելու համար: Բացի այդ, բժիշկը կարող է նշանակել հատուկ ներթափանցումներ լայնացուցիչներով, ինչը կօգնի թուլացնել մկանները:



Վերջերս սկսել ես հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել, և այժմ քո դաշտանը ձգվում է «անվերջ»

Հակաբեղմնավորիչների ընդունման սկզբնական շրջանում՝ մեկ երկու ամսվա ընթացքում, որոշակի արտադրությունն օրինաչափ է: Այդպես օրգանիզմը հարմարվում է նոր հորմոնային ֆոնին: Սակայն եթե արտադրությունը չափազանց առատ է, հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ և փոխել հակաբեղմնավորիչները: «Առհասարակ, դաշտանային արտադրության դադարեցման պատճառը հաբում պարունակվող էստրոգեն հորմոնն է: Եթե քեզ մոտ արտադրությունը ոչ միայն չի դադարում, այլև չափազանց առատ է, հավանաբար, էստրոգենի մակարդակը բավարար չէ քո օրգանիզմի համար»,- նշում է դոկտոր Դուեքը:

Եթե էստրոգենի ավելի բարձր տոկոսով հաբ ընդունելուց հետո էլ արտադրությունը չի դադարում, արժե կրկին դիմել բժշկի և ստուգել արգանդային ֆիբրոզների և վզիկի պոլիպների առկայությունը: Երկուսն էլ բարորակ գոյացություններ են, ուստի անհանգստանալու կարիք չկա: «Գուցե արյունահոսությունը պայմանավորված է դրանցով և առհասարակ կապ չունի հաբերի ընդունման հետ»,- հուշում է դոկտոր Դուեքը:



Քո հեշտոցը կրճատվում է

Եթե դու նման զգացում ես ունեցել զուգընկերոջդ հետ հարաբերության ժամանակ, ապա պատճառը, թերևս, հուզական բնույթ է կրում: Մինչդեռ, եթե նման երևույթները շարունակվում են առօրյա կյանքում, դա կարող է անհասկանալի թվալ:

Ժամանակից շուտ խուճապի մի՛ մատնվիր: «Սա սովորական մկանային դող է, ինչպես ոտքի կամ ձեռքի մկանի կրճատումը, և կարող է պատահել երկար ժամանակ նստած դիրքում գտնվելուց կամ կոնքային հատվածում շարունակական ճնշում գործադրելուց, ինչպես օրինակ՝ մարզվելու ընթացքում»,- նշում է գիտությունների դոկտոր, գինեկոլոգ Մերի Ջեյն Մինքինը: Նման կրճատումներ կարող են առաջանալ նաև նեղ հագուստների պատճառով, ինչպես օրինակ՝ կիպ ջինսերի:

Եթե դա շարունակական բնույթ չի կրում, ապա անհանգստանալու կարիք չկա: «Կոնքային հատվածն ահռելի քանակությամբ նյարդային վերջավորություններ է պարունակում, ուստի կրճատումները, դողն ու լարվածությունն օրինաչափ երևույթներ են,- ասում է դոկտոր Մինքինը,- ավելին' դա լավ նշան է, քանի որ վկայում է կնոջ գերզգայունության մասին:



V գոտու արտաքին հատվածում ուժեղ քոր ես զգում

Եթե չկա սնկային վարակի մասին վկայող թանձր արտադրություն, կարելի է ենթադրել, որ
պատճառը մեկ այլ մակերևույթի հետ շփումն է: Գինեկոլոգները նշում են, որ շատ հաճախ դա զուգարանի թուղթն է, անգամ՝ էկո տարբերակը: «Նույնիսկ բնական նյութերը, որոնցից պատրաստվում է զուգարանի թուղթը, կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել, որը դրսևորվում է կարմրության, քորի ու հարվածության տեսքով»,- պարզաբանում է դոկտոր Դուեքը: Զուգարանի թղթում պարունակվում են մեծ քանակությամբ գունային և բուրումնավետ նյութեր, որոնք էլ կարող են ալերգիայի պատճառ դառնալ:

Հարցն այն է, որ չկա որևէ կոնկրետ բաղադրիչ, որից խուսափելու դեպքում կարելի է ապահովագրվել ալերգիայից: Ուստի, եթե գտնվում ես հասարակական վայրում կամ ընկերներիդ բնակարանում և այլընտրանք չունես, ապա ռեակցիայի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար աշխատիր ոչ թե սրբել ու տրորել, այլ չորացնել այդ նուրբ հատվածը տեղային հպումներով,- առաջարկում է դոկտոր Դուեքը:




Քննություն, որը պետք է անցնի ցանկացած աղջիկ

Քո մաշկը և կուրծքը միակ հատվածները չեն, որոնք ամենամսյա ստուգման կարիք ունեն: Գինեկոլոգները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել հավանական խալերի ու բշտիկների առկայությունը նաև V գոտում:

1. Վերցու փոքրիկ հայելի, պառկիր մեջքի վրա և վառ լույս պահիր սեռական օրգաններիդ հատվածում, որպեսզի կարողանաս մանրամասն զննում կատարել:

2. Ստուգիր՝ արդյոք չկան գնդիկներ, փքվածություններ, լաքաներ, պեպեններ կամ խալեր:

Մաշկի քաղցկեղը, թեև շատ հազվադեպ, կարող է ի հայտ գալ նաև այդ գոտում:

3. Այժմ նույն տարբերակով ստուգիր ներքին շուրթերի հատվածը:

4. Ցանկացած տարօրինակ բան նկատելու դեպքում անհապաղ դիմիր գինեկոլոգի: Թերևս, անհանգստանալու կարիք չկա, սակայն բժիշկը վստահության համար ընդհանուր ստուգում կանցկացնի' հավանական խնդիրները բացահայտելու համար:



Սեռական շուրթի վրա շոշափելի գնդիկ է հայտնվել

Ի՜նչ խոսք, մարմնի ցանկացած հատվածում գնդիկ կամ բշտիկ հայտնաբերելը տհաճ փորձառություն է, սեռական օրգանների հատվածում' առավել ևս: Շտապենք հանգստացնել քեզ. քո հայտնաբերածն, ամենայն հավանականությամբ, Բարթոլինի գեղձի խցանման արդյունքում առաջացած անվնաս կիստա է: Այս գեղձերը տեղակայված են սեռական շուրթերի երկայնքով և ակտիվանում են գրգռվածության պահին արտադրվող քսանյութից:

«Դեռևս գիտությանն անհայտ պատճառներով այդ գեղձերը ժամանակ առ ժամանակ խցանվում են' առաջացնելով փափուկ կիստաներ, որոնք կարող են հասնել մինչև գոլֆի գնդակի մեծության,- ասում է դոկտոր Ուայդերը և ավելացնում,-անհավանական է հնչում, այնպես չէ՞, մինչդեռ բավական հաճախ է հանդիպում երիտասարդ կանանց շրջանում»:

Ապահովության համար խորհրդակցիր բժշկիդ հետ և ստուգում անցիր: Հաշվի առ, որ երիտասարդ կանանց մոտ սեռական օրգանների հատվածում չարորակ ուռուցքներ հազվադեպ են լինում: Եթե կիստան փոքր է, միջամտության կարիք չկա: Կարելի է դնել տաք թրջոցներ, և այն կներծծվի նույնքան խորհրդավոր կերպով, ինչ կերպով որ հայտնվել էր: Եթե անհարմարություն և ցավագին զգացումներ է պատճառում, բժիշկը կարող է չորացնել այն հատուկ բուժամիջոցներով և անհրաժեշտության դեպքում նշանակել հակաբիոտիկների կուրս:



Ժամանակ առ ժամանակ լսում ես հեշտոցիցդ դուրս եկող օդի պղպջակների ձայնը

Տվյալ դեպքում խոսքը չի գնում սեքսի ժամանակ հեշտոց ներթափանցած օդի մասին, որը հարաբերությունից հետո աղմուկով դուրս է գալիս: Քո հեշտոցը լքող օդի պղպջակների ձայնը ցածր է, հազիվ լսելի: Սա ցավոտ չէ և չի ուղեկցվում արտադրությամբ, բայց և այնպես բավական արտասովոր է:
Այս ամենը բացատրվում է հեշտոցի կառուցվածքով և նորմալ է համարվում: «Հեշտոցը խողովականման տեսք ունի և հակված է օդ հավաքելուն, առավել ևս, եթե դու շատ ես շարժվում ու տարբեր դիրքեր ընդունում'՝ծալելով այդ «խողովակը»»,- ասում է դոկտոր Մինքինը: Եթե օդը թափանցում է ներս, ապա այն պետք է վաղ թե ուշ նաև դուրս գա: Դրանով էլ բացատրվում են քո V գոտին լքող օդի պղպջակները:

 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (04.02.17) | Հեղինակ: Cosmopolitain W
Դիտումներ: 1979 | Տեգեր: վարքագիծ, օրգանը, անկյուն., տարօրինակ, Երբ, Կանանց, քո, դրսևորում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...