Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Արյան ճնշման նորման ո՞րն է, ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ
 
 


   aif.ru

Զարկերակային ճնշումը մի ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչ ուժով է արյան հոսքը ճնշում գործադրում անոթների պատերին: Դա կախված է սրտի աշխատանքի ուժից ու արագությունից, ինչպես նաև արյան ընդհանուր ծավալից, որը սիրտը կարող է մեկ րոպեում ներմղել ու արտամղել:

Գոյություն ունի զարկերակային առավելագույն ճնշում՝ սիստոլային ճնշում, որը ցույց է տալիս զարկերակային ճնշումը սրտամկանի կծկման պահին, և զարկերակային նվազագույն ճնշում՝ դիաստոլային ճնշում, որը ցույց է տալիս զարկերակային ճնշումը, երբ սրտամկանի թուլանում է:


Զարկերակային ճնշման նորման

Հասուն մարդու զարկերակային ճնշման կատարյալ նորման համարվում է 120/80 մմ ս.ս.-ը, սակայն այս ցուցանիշը կարող է տարբեր լինել՝ կախված մարդու տարիքից, նրա առանձնահատկություններից, ապրելակերպից, զբաղմունքից և այլն: Գոյություն ունեն զարկերակային ճնշման նորմաներ՝ կախված մարդու տարիքից:

·         16-20 տարեկան. սիստոլային ճնշումը՝ 100-120 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 70-80 մմ ս.ս.,

·         20-40 տարեկան. սիստոլային ճնշումը՝ 120-130 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 70-80 մմ ս.ս.,

·         40-60 տարեկան. սիստոլային ճնշումը՝ մինչև140 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ մինչև 90 մմ ս.ս.,

·         60 տարեկանից բարձր. սիստոլային ճնշումը՝ 150 մմ ս.ս., դիաստոլային ճնշումը՝ 90 մմ ս.ս.:

 
Այսպիսով՝ եթե 16-ամյա երիտասարդի համար 100/70 մմ ս.ս. ճնշումը նորմայի սահմաններում է, ապա 60 տարեկանից բարձր որևէ մեկի համար այն լուրջ հիվանդության ախտանշան է: Նույնը կարելի է ասել նաև հակառակ իրավիճակի մասին, քանի որ 16-ամյա երիտասարդի համար 150/90 մմ ս.ս. ճնշումը կարող է լինել երիկամների, էնդոկրին կամ սրտանոթային համակարգերի հետ կապված խնդիրների ախտանշան:


Զարկերակային բարձր ճնշում

Միջին տարիքի մարդու մոտ 140/90 մմ ս.ս.-ից բարձր ճնշումն արդեն խոսում է ախտաբանության առկայության մասին, սակայն միշտ հարկավոր է հաշվի առնել նաև ուղեկցող հիվանդությունները: Օրինակ այդ ցուցանիշները նորմալ կլինեն շաքարային դիաբետով հիվանդների համար:

 
Զարկերակային ցածր ճնշում


Հասուն մարդու մոտ ցածր է համարվում 100/60 մմ ս.ս.-ից ցածր ճնշումը: Մյուս կողմից՝ մշտապես օրգանիզմը մեծ ծանրաբեռնվածությունների ենթարկող մարդկանց դեպքում (օր.՝ մարզիկները) 100/60 և նույնիսկ 90/50 մմ ս.ս.-ը դառնում է նորմալ:







Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aif.ru

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aif.ru
Դիտումներ: 32 | Տեգեր: անհանգստանալ, դեպքում, պետք, ո՞ր, նորման, ճնշման, Ո՞րն, Արյան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...