Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ինչ անել, եթե թոքերում ջուր է հավաքվում
 
 


   ankakh.com

Թոքերում ջուր հավաքվելը նշան է, որ ներքին օրգանների աշխատանքում խանգարում է առաջացել, որն անհապաղ բուժօգնություն է պահանջում: Եթե այդ օգնությունը ժամանակին չլինի, ապա հնարավոր է, որ լուրջ հետևանքներ լինեն: Հեղուկը թոքերում տարբեր պատճառներով կարող է հայտնվել: Ու թե որն է տվյալ դեպքում խնդրի առաջացման պատճառը, կարող է որոշել միայն որակավորված մասնագետ բժիշկը՝ հետազոտությունների հիման վրա:
 

Հաճախ հանդիպող պատճառներն են՝

- անոթների ամբողջականության կամ դրանց թափանցելիության խաթարում,

- շնչառական համակարգի բորբոքային հիվանդություններ,

- ինֆեկցիոն հիվանդությունները. պնևմոնիա, տուբերկուլյոզ,

- ասթմա,

- թոքերի քաղցկեղային հիվանդություններ,

- սրտի ծանր արատներ,

- գլխուղեղի վնասվածքներ կամ հիվանդություններ,

- սրտի կամ երիկամային անբավարարություն,

- ցիրոզ:


Թոքերում հեղուկի առկայության մասին կարող են հուշել՝

- թթվածնի հանկարծակի անբավարարության զգացումը,

- հաճախացած շնչառությունը, շնչարգելությունը, շնչահեղձությունը,

- կրծքավանդակի շրջանում ցավը, լորձով ու արյունով ուղեկցվող հազը,

- մաշկի գունատությունը,
 

 Դրանք վերացնելու համար որակյալ բուժում է հարկավոր, ինչն անմիջական կախում ունի այն հիվանդությունից, որի հետևանքը տվյալ խնդիրն է:
 

Բուժումը

Արդյունավետ բուժման համար հիվանդը պետք է լիարժեք հետազոտվի՝ հիմնված միայն անալիզների ուսումնասիրության վրա:


Սրտային անբավարարություն

Այս դեպքում թոքերից հեղուկը հեռացնելու համար բժիշկը միզամուղ է նշանակում սրտի աշխատանքը բարելավող միջոցների հետ զուգակցված: Նման բուժումը միտված է սրտամկանն ամրացնելուն և միաժամանակ հեղուկի ավելցուկն օրգանիզմից դուրս բերելուն: Արդյունքը լինում է սրտի աշխատանքի նորմալացումը և դժվարացած շնչառության ախտանշանների վերացումը:


Պնևմոնիա (թոքաբորբ)

Այս դեպքում նպատակահարմար են համարում հակաբիոտիկներով բուժումը, ինչպիսիք են` ամպիցիլինը, սպիրամիցինը ևն: Սկզբում դրանք նշանակվում են ներարկման համար, հետագայում պետք է անցնել հաբերի:

Բուժման մեկ այլ եղանակ է խորխաբերների ու հակավիրուսային միջոցների կիրառումը, որոնց օգնությամբ կարելի է ազատվել նաև թոքերի այտուցից ու դրանով իսկ խուսափել այդ հիվանդության անցանկալի հետևանքներից:


Պլևրիտ

Եթե թոքերում կուտակված հեղուկն այդ հիվանդության հետևանքն է, ապա այս դեպքում ևս համալիր բուժում է ակնկալվում: Քանի որ պլևրիտը տարբեր ծագում կարող է ունենալ, ուստի բուժումն էլ իրականացվում է ինչպես հակաբիոտիկներով, այնպես էլ հազի դեմ դեղամիջոցներով:


Սրտի ռիթմի փոփոխություն

Սրա հետևանքը լինում է արյան կանգը թոքերում և, հետևաբար, հեղուկի ավելցուկի գոյացումը: Տվյալ դեպքում ևս միզամուղներ են նշանակվում և սրտի ռիթմը կանոնավորող դեղորայք: Առիթմիայի պատճառը վերացնելուց հետո կանոնավորվում է շնչառական համակարգի աշխատանքը և թոքերում հեղուկի ծավալը:


Երիկամային անբավարարություն

Սա ևս թոքերում հեղուկի կուտակման պատճառ կարող է դառնալ: Երիկամների թույլ աշխատանքի հետևանքով, երբ միզարձակումը դժվարանում է, հեղուկը օրգանիզմում հավաքվում է ու հանգեցնում այտուցի: Բուժման նպատակով առաջին հերթին վերացվում է երիկամային անբավարարության պատճառը:


Լյարդի ցիրոզ

Ցիրոզը ևս կարող է ուղեկցվել թոքերում մեծ քանակով հեղուկի կանգով: Այս դեպքում ևս միզամուղներ են նշանակվում, հետևում են, որ սննդի մեջ նատրիումի քանակը նվազ լինի: Ժամանակին արված բուժումը կօգնի խուսափելու շատ ավելի բարդ եղանակից` լյարդի փոխպատվաստումից:







Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: ankakh.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: ankakh.com
Դիտումներ: 69 | Տեգեր: ջուր, ԻՆՉ, Եթե, հավաքվում, թոքերում, անել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...