Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Կարևոր է իմանալ. ինչպես է ընթանում թոքաբորբը, ինչպես ճիշտ բուժել
 
 


   NEWS.am Medicine

Թոքաբորբը վարակիչ հիվանդություն է, որը հաճախ շփոթում են թոքերի բորբոքման հետ: Այն մասին, թե թոքաբորբն ինչպես է ընթանում եւ ինչպես է բուժվում, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
 

Մասնագետի խոսքով, թոքաբորբը փուլային ընթացք ունի եւ սովորաբար 7-ից 14 օր է տեւում: Առաջին փուլը առաջին 30 րոպեն է, մինչեւ 3 օր, երբ մանրէի օրգանիզմ ընկնելուց հետո սկսվում է թոքերի այտուցումն ու բորբոքային օջախի ձեւավորումը: Երկրորդ փուլը մոտավորապես մինչեւ 5-րդ օրն է տեւում. Էրիտրոցիտները այլ օրգաններից տեղափոխվում են թոքաբշտիկներ, եւ տեղի է ունենում թոքերի այսպես կոչված կարմիր կարծրացումը: Երրորդ փուլը 4-5-րդ օրից մինչեւ 7-11-րդ օրն է տեւում. էրիտրոցիտները ոչնչանում են, լեյկոցիտները մեռնում են մանրէների դեմ պայքարում, եւ սկսվում է այսպես կոչված մոխրագույն կարծրացման փուլը: Դրանից հետո սկսվում է «մաքրման» շրջանը, երբ հիվանդը սկսում է  խխելով թքել այն ամենը, ինչ կուտակվել է իր թոքերում:

Ցանկալի է թոքաբորբը բուժել հիվանդանոցային պայմաններում, երբ ձեռքի տակ ոչ միայն հակաբիոտիկներ կան, որոնք կօգնեն հաղթել թոքերը գրգռած մանրէներին, այլեւ թթվածին, որը կկանխարգելի թթվածնային քաղցը եւ դրա պատճառով հնարավոր մահը: Թոքաբորբը տնային պայմաններում բուժելն այնքան էլ անվտանգ չէ, հատկապես եթե հիվանդը երեխա է, չէ՞ որ հիվանդն ու նրա մտերիմները գուցե չկարողանան թոքաբորբը տարբերել թոքերի բորբոքումից այլ` մանրէների հետ կապ չունեցող պատճառներով, իսկ սխալ դեղամիջոցների ընդունումը (օրինակ` հակաբիոտիկների, եթե գրգռման պատճառը մանրէները չեն, այլ, օրինակ, սնկերը կամ հարուցիչները) կարող է ավելի վատացնել հիվանդի վիճակը:

Երբ թոքաբորբը բուժված է, օրգանիզմը սովորաբար թուլացած է լինում եւ հիվանդի մոտ կարող են սրվել այլ` թոքային հիվանդություններ, օրինակ` բրոնխիալ ասթման կամ էլ օբստրուկտիվ հիվանդությունները: Որպեսզի նման բան չլինի, ինչպես նշել է մասնագետը, անհրաժեշտ է օրգանիզմի ռեկրեացիա` վերականգնում իրականացնել, օրինակ` հատուկ առողջարաններում:





 



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: NEWS.am Medicine

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: NEWS.am Medicine
Դիտումներ: 33 | Տեգեր: ընթանում, Ինչպես, կարևոր, ճիշտ, բուժել, թոքաբորբը, իմանալ. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...