Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Տարածված հարցեր՝ ստամոքսի հետ կապված. պատասխանում է գաստրոէնտերոլոգը
 
 


   




Ի՞նչը կարող է հանդիսանալ ստամոքսի ցավի  պատճառ:

Պատճառները բազմազան են` ստամոքսի սուր և քրոնիկ բորբոքումներ, որոնք կարող են լինել բարձր և ցածր թթվայնությամբ պայմանավորված, 12 մատնյա աղու բորբոքումներ, սուր և խրոնիկ էրոզիաներ, խոցեր, ինչպես ստամոքսում այնպես էլ 12 մատնյա աղում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Այս բոլորը ճշտելու համար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն  և հետազոտություն:

 

Ի՞նչը կարող է հանդիսանալ որովայնի ցավի պատճառ:

Որովայնի ցավի պատճառ կարող են հանդիսանալ ստամոքսի սուր և խրոնիկ բորբոքումները,  12 մատնյա աղու բորբոքումները /էրոզիաներ, խոցեր/,  աղիների բորբոքումները` /հաստ և բարակ աղու/, լեղապարկի բորբոքումը, լեղածորաննների դիսկինեզիաները, լեղապարկի քարային հիվանդությունը, գազերի առկայությունը որովայնում, լուծերն ու փորկապությունները, կույր աղու բորբոքումները: Նման ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

 

Որո՞նք են դեմքի մաշկը ցանավորման պատճառները:

Պատճառ կարող են հանդիսանալ բերանի խոռոչի բորբոքումները, թարախային անգինան /խրոնիկ/, չբուժված ատամները, աղիների անկանոն գործելը, աղիների դիզ. բակտերիոզը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, ճիճվակրությունը:

 
Ի՞նչը կարող է հանդիսանալ  սրտխառնոցի  պատճառ:

Սրտխառնոց կարող է առաջանալ որովայնի խոռոչի բոլոր օրգանների բորբոքումների, ինչպես նաև արյան ճնշման բարձրացման, նևրոզների, դեպրեսիաների, ճիճվակրության և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:

 

Ունեմ այրոցի զգացողություն, ո՞րն է պատճառը:

Այն կարող է լինել բարձր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ, նաև երբ ստամոքսահյութը ստամոքսից հետ է շպրտվում կերակրափող: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում:

 

Ունենում եմ հաճախակի փորլուծություն:

Լուծի պատճառ կարող են լինել աղիների բազմաթիվ հիվանդությունները: Պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել  կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն որևիցէ աղիքային ինֆեկցիան ժխտելու համար: Լուծի պատճառ կարող են հանդիսանալ ֆերմենտների  պակասությունը, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունը, լյամբլիաների, ամեոբիազի, տափակ որդերի առկայությունը, Կրոնի հիվանդությունը և մի շարք այլ հիվանդություններ:

 

Տառապում եմ փորկապությամբ, ի՞նչ անել:

Կարող է կապված լինել աղիների  դիզ. բակտերիոզի, սննդակարգի, նյարդային համակարգի հիվանդությունների, նստակյաց կյանքի հետ: Կարող է լինել նաև ժառանգական հիվանդությունների /դոլիխոսիգմա/, հաստ աղու և ստամոքսի իջեցման հետևանք: Անհրաժեշտ է հետազոտվել պատճառը պարզելու համար:





Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 81 | Տեգեր: ստամոքսի, գաստրոէնտերոլոգը, հետ, տարածված, կապված., հարցեր՝, պատասխանում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...