RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Սպիտակեցնող դիմակներ
 


 


   Ladynews.am

Այս դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ, քանի որ դրանցից անմիջապես հետո պետք է դեմքին արևի լույս չդիպչի:

Վարունգի դիմակ

Վարունգն անցկացնել մանր քերիչով և խառնել 1ճաշի գդալ ցանկացած սնուցող քսուքի հետ: Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում վարունգին խառնել ճիշտ նույնքան օղի: Այնուհետև բինտով թրջոցներ դնել դեմքին և պահել 15-20 րոպե:

Գազարի դիմակ

Խառնել 1թեյի գդալ վարսակի ալյուրը, կես ձվի դեղնուցն ու քերիչով անցկացրած 1 գազարը: Ստացվածը քսել դեմքին, պահել 20 րոպե: 20 կաթիլ կիտրոնահյութ ավելացնելու դեպքում դիմակի սպիտակեցնող ազդեցությունը կմեծանա:

Կարտոֆիլի դիմակ

Չմաքրած կարտոֆիլը եփել, ապա' հեռացնել կեղևը: Ավելացնել կաթ, 1 ձվի դեղնուց և 20-30 րոպեով թողնել շոգեբաղնիքում: Դեմքին քսելուց հետո վերևից ամուր փակել կտորով:

Կիտրոնի դիմակ

Կիտրոնի հյութը խառնել կարտոֆիլի կամ ցորենի ալյուրի հետ ու քսել դեմքին:

Մեղրի ու կիտրոնի դիմակ

Կիտրոնի հյութը խառնել 100 գ մեղրի հետ: Ստացված զանգվածն ամեն օր լվացվելուց 10-30 րոպե առաջ քսել դեմքին, կրծքավանդակին, վզին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (28.02.18) | Հեղինակ: Ladynews.am
Դիտումներ: 1598 | Տեգեր: սպիտակեցնող, դիմակներ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |