RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Սեռավարակների մասին հաճախակի տրվող հարցեր. Մաս 1
 


 


   Hhs.gov

1.    Հարց. Ի՞նչ է սեռավարակը:

Պատասխան. Սեռավարակները ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք մի անձից մյուսն են անցնում սեքսի ժամանակ (վագինալ, օրալ կամ անալ): Որոշ սեռավարակներ բուժելի են, մնացածը` անբուժելի:

2.    Հարց. Ո՞վ կարող է սեռավարակով հիվանդանալ:

Պատասխան. Ցանկացած մարդ, ով սեքսով է զբաղվում, կարող է սեռավարակով հիվանդանալ:

3.    Հարց. Ինչպե՞ս կարող եմ իմանալ, արդյոք ես սեռավարակով հիվանդ եմ, թե ոչ:

Պատասխան. Քանի որ շատ սեռավարակներ ակնհայտ ախտանշաններ (սիմպտոմ) չեն ունենում, հաստատ իմանալու միակ ճանապարհը բժշկի մոտ ստուգվելն է:

4.    Հարց. Արդյոք պահպանակներն ինձ պաշտպանու՞մ են սեռավարակներից:

Պատասխան. Պահպանակները միայն նվազեցնում են որոշ սեռավարակներով հիվանդանալու վտանգները, եթե ճիշտ ձևով օգտագործես այն յուրաքանչյուր սեքսի ժամանակ: Բայց պահպանակը պաշտպանում է միայն այն մասը, որը ծածկում է: Օրինակ, Պապիլոմավիրուս սեռավարակը (ամենատարածված սեռավարակը) կարող է տարածվել չծածկված տարածքների վրա: Հետևաբար, պետք չէ կարծել, թե պահպանակը պաշտպանում է բոլոր սեռավարակներից:

5.    Հարց. Ո՞ր տեսակի պահպանակներն են ապահովում սեռավարակներից ամենահուսալի պաշտպանությունը:

Պատասխան. Պլաստիկ պահպանակները ապահովում են որոշակի պաշտպանություն, բայց ոչ այնքան, որքան լատեքսային պահպանակները: Իսկ “մաշկային” պահպանակները (պատրաստված կենդանական մեմբրաններից) բացարձակապես չեն պաշտպանում: Այսպիսով, լավագույն պահպանակները լատեքսից պատրաստվածներն են:

6.    Հարց. Որո՞նք են ամենահաճախ հանդիպող սեռավարակների ախտանշանները:

Պատասխան.
Քլամիդիա. Սեռական օրգաններից արտադրություն: Միզելիս այրելու զգացում: Կանանց մոտ`որովայնի ներքևի հատվածի և/կամ մեջքի ցավ, ինչպես նաև սեքսի ժամանակ ցավ: Վարակված 4 կանանցից 3-ը և 2 տղամարդկանցից 1-ը ոչ մի ախտանշան չեն ունենում:

Գոնորեա. Սեռական օրգաններից արտադրություն: Միզելիս այրելու զգացում կամ քոր: Ցավ ստորին հատվածում: Ցավ կոկորդում: Արտադրություն հետանցքից և քոր: Հաճախ կանայք ոչ մի ախտանշան չեն ունենում:

Սիֆիլիս. Սեռական օրգանների վրա անցավ բշտիկներ (վարակվելուց 10 օրից մինչև 3 ամսվա ընթացքում): Ցան (բշտիկների հայտնվելուց 3-ից 6 շաբաթվա ընթացքում):

ՄԻԱՎ/ՁԻԱՀ. Ոչ մի ախտանշան կարող է տարիներով չլինել, մինչև ՁԻԱՀ-ի ախտանշան չհայտնվի:
Պապիլոմավիրուս. Սեռական օրգանների վրա բշտիկներ (երբեմն բշտիկները տեսանելի չեն լինում):
Պապիլոմավիրուսով հիվանդ մարկանցից շատերն ունեն ախտանշաններ, նաև նրանք, ովքեր հիվանդ են պապիլոմավիրուսի այն տարատեսակով, որն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:

Սեռական հերպես. Սեռական օրգանների տարածքում քոր, ցավ, կամ այրելու զգացում, բշտիկներ կամ վերքեր (վերքերը միշտ լավանում են, բայց ամբողջ կյանքի ընթացքում կարող են նորից հայտնվել):



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (29.04.18) | Հեղինակ: Hhs.gov
Դիտումներ: 641 | Տեգեր: հարցեր., հաճախակի, տրվող, Սեռավարակների, Մաս, մասին | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...