Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Սեռավարակների առումով առաջատար են Շիրակի և Գեղարքունիքի մարզերը. սեռավարակաբան-մաշկաբան
 
 


   tert.am

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձան Աշխատանքային միգրացիայի խնդիրներին, դրա բացասական հետևանքներին:

Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց, որ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,-ասաց նա:

Սեռավարակաբան-մաշկաբանը հայտնեց, որ Ռուսաստանում սեռավարակների տարածվածությունը մոտ տասն անգամ գերազանցում է Հայաստանում սեռավարակների տարածվածությանը, բացի այդ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը ավելի բարձր է:

«Կան մարզեր, որոնք սեռավարակների առումով առաջատար են` Շիրակի մարզը, Գեղարքունիքի մարզը։ Դա, երևի, պայմանավորված  է բնակչության թվաքանակով, միգրացիայի, սեռական կյանքի կուլտուրայի մակարդակով»,–ասաց Հովհաննիսյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ամենացավոտ խնդիրներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը:«Քսանհինգ տարվա ընթացում 2,5 միլիոն բնակչություն ենք կորցրել,  Հայաստանում պետք է հիմա ապրեր հինգ միլիոն բնակչություն»,- ասաց նա և նշեց, որ արտագաղթի առաջին մեծ ալիքը եղավ 92-96 թվականներին:

Սոցիոլոգը հայտնեց, որ համալսարանը ավարտողների 75 տոկոսը  փորձում է արտասահմանում գտնել աշխատանք: Նա նշեց, որ արտագաղթողների 85 տոկոսը մեկնում է Ռուսաստան և կարելի է ասել, որ մենք Ռուսաստանի համար մասնագետներ են պատրաստում: Սոցիոլոգի կարծիքով` Ռուսաստանում շատ է միայնակ կանանց թիվը, ամեն երրորդ կին երեխա ունի, ամուսին չունի, և նրանք պահանջ ունեն սեռական կյանքի: 



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 09.11.17 | Հեղինակ: tert.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.11.17) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 105 | Տեգեր: Գեղարքունիքի, Են, առումով, Սեռավարակների, Շիրակի, առաջատար, մարզերը., սեռավարակաբան-մաշկաբան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...