Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Որոնք են կանանց սեռական օրգանների ամենատարածված հիվանդությունները
 
 
Загрузка...


Կանանց սեռական համակարգի առողջությունը մեծ նշանակություն ունի նրանց ինքնազգացողության համար, սակայն երբեմն նրանց չի հաջողվում խուսափել հեշտոցի տարբեր հիվանդություններից:

Շատ կանայք անհարմար ու տհաճ զգացողություններ են ունենում՝ կապված տարբեր վարակների, բակտերիաների և վիրուսների հետ: Կանանց սեռական օրգանների ամենատարածված հիվանդություններն են.
 

· բակտերիալ վագինոզը,

· վիրուսային հեշտոցաբորբը (վագինիտ),

· ոչ վարակիչ հեշտոցաբորբը,

· կանդիդոզը,

· կաթնասնկախտը:
 

Այս և շատ այլ հիվանդությունների հետևանքով առաջանում են հեշտոցի վարակումներ կամ բորբոքումներ: Դրանց առաջին իսկ ախտանշանների դեպքում՝ հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, որը կնշանակի անհրաժեշտ բուժումը և կտա խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել խնդրից տնային պայմաններում:

Հեշտոցային վարակների հիմնական ախտանշաններն են քորը, այրոցը, հեշտոցային արտադրության գույնի և հոտի, իսկ երբեմն նաև ձևի փոփոխությունը: Ամենատարածված հեշտոցային վարակը բակտերիալ վագինոզն է, որն առաջանում է բակտերիաների հետևանքով, և կաթնասնկախտը: Հաշվի առնելով, որ հեշտոցում «բնակվում» են մեծ քանակությամբ բակտերիաներ, կանայք պետք է կանխեն հիվանդությունը՝ տարբեր կանխարգելիչ միջոցների օգնությամբ: Սակայն եթե հիվանդության առաջացումը չի հաջողվել կանխել, ապա հարկավոր է ծանոթանալ դրա բուժման մեթոդներին՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է բուժել այն տնային պայմաններում: Բացի այդ, ժամանակին բժշկին այցելելը կօգնի կանխել հեշտոցային հիվանդությունների կրկնությունը:


Հեշտոցային վարակների առաջացման պատճառ կարող են դառնալ.
 

· նեղ ներքնազգեստը, ինչի հետևանքով բարձրանում է մարմնի ջերմաստիճանն ու խոնավության աստիճանը և առաջանում են բորբոքումներ,

· իմունային համակարգի թուլացումը,

· ինտիմ հիգիենայի պարագաների ու հոտավետ միջոցների օգտագործումը,

· հեշտոցային վնասվածքները (քերծվածքներ):

Սնկային հիվանդությունների բուժման համար ներկայումս հաճախ են օգտագործվում բնական միջոցները՝ համադրելով դրանք դեղամիջոցների հետ:
















Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (05.12.16) | Հեղինակ: med2.ru W
Դիտումներ: 1121 | Տեգեր: հիվանդությունները, ամենատարածված, Են, Կանանց, որոնք, օրգանների, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...