Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Սեռական կյանքը հղիության ընթացքում. մասնագետի մեկնաբանությունը
 

 


   mamul.am

 
Սեռական կյանքը հղիության ընթացքում. մասնագետի մեկնաբանությունըՊատասխանում է ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

- Եթե բացակայում են բժշկական հակացուցումները (հղիության ընդհատում, հղիության կրելախախտ, հեշտոցային արյունահոսություն, վաղաժամ ծննդաբերություն, շուրջպտղաջրերի արտահոսք, պլացենտայի ցածր առաջադրություն, բազմապտուղ հղիություն, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայություն), ապա կարելի է հղիության ընթացքում զբաղվել սեքսով: Իսկ որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ սեսքը խթանում է արգանդի աշխատանքը:

Ահա թվարկում ենք մի քանի դրական պահեր:

- Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնաս հասցնել պտղին, քանի որ բնությունը հոգացել է թաքցնելու փոքրիկին մի քանի պաշտպանող շերտերով` առաջային մասը ծածկված է որովայնի մկաններով, ճարպային շերտով, միացնող հաստ հյուսվածքներով: Արգանդը նույնպես պաշտպանված է, քանի որ այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, ջրով լեցուն պտղապարկից, որը հարթեցնում է բոլոր տատանումները լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:

- Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, նույնպես դրական ազդեցություն են թողնում պտղի վրա:

- Հղիի երկարատև զերծ մնալը սեքսից նպաստում է նրա մոտ բացասական հույզերի կուտակմանը:

- Հղիության ընթացքում կարիք չկա պաշտպանվելու հղիությունից:

- Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք ֆերմենտներն են, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն:

- Մերձեցման ժամանակ արգանդի մկանները վարժվում են, իսկ դա նշանակում է, որ ծննդաբերության ժամանակ կծկումներն ավելի արդյունավետ կլինեն, չի լինի ծննդաբերական գործունեության թուլություն հորմոնների բավարար քանակի պատճառով, արգանդի վզիկն արագ կբացվի, համապատասխանաբար այն փափուկ կլինի:

- Օրգազմը, որն ուղեկցվում է արգանդի կծկումներով, հղիության ժամանակ և դրանից հետո նորմալ երևույթ է, պտղի համար այդ կծկումները վտանգ չեն ներկայացնում: Պետք է նշել, որ, եթե ծննդաբերության սկզբում արգանդը հասունացած չէ, ապա օրգազմի պատճառով առաջացած արգանդի կծկումները չեն կարող պատճառ դառնալ ծննդաբերությունը սկսվելու համար, իսկ եթե քիչ ժամանակ է մնացել մինչև ծննդաբերելը, օրինակ մի քանի շաբաթ կամ օր, ընդհակառակը, դրանք կարող են դրդել ծննդաբերությունը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս հղիության 39-40-րդ շաբաթներում զբաղվել սեքսով` որպես ծննդաբերության փափուկ սկիզբ:

Հղի կանանց սեռական ցանկությունը տարբեր է լինում, շատ բան կախված է պտղի զարգացման առանձնահատկություններից և կնոջ օրգանիզմի կարևորագույն համակարգերի անհատական հատկանիշներից: Որոշ կանայք գանգատվում են, որ հղիության առաջին շաբաթների ընթացքում ցավեր են ունենում օրգազմի ժամանակ, ուրիշները, հատկապես թերզագացած սեռական օրգաններով կանայք, հանկարծ իրենց մեջ հայտնաբերում են բուռն կերպով արթնացող հեշտանքի զգացումներ: Սրանք պատկանում են այն կանանց թվին, ովքեր սեռական հարաբերության ընթացքում մարմնական հաճույք սկսում են զգալ միայն առաջին հղիության հետ: Այս տարօրինակ երևույթի պատճառն այն է, որ հղիության ժամանակ հեշտոցի և արգանդի արնալեցումը կտրուկ աճում է` «ուղղելով» օրգազմի հասնելու համար անհրաժեշտ ավելորդ արյան հոսքի մեխանիզմը սեռական ակտի ժամանակ: Արյունատար անոթներում տեղի ունեցող փոփոխությունները և արգանդի ինտենսիվ արնալեցումն այդ օրգանը վեր են ածում յուրօրինակ արյան «դեպոյի»` ընդհուպ մինչև յոթերորդ ամիսը, որը թույլ է տալիս նման կանանց առաջին անգամ լիաբուռն ըմբոշխնել սեռական կյանքի բերկրանքը, նույնիսկ մեկ հարաբերության ընթացքում մի քանի օրգազմ ապրելու հաճույքը:

Պետք է նշել, որ կնոջ սեքսուալ հակումը հղիության ժամանակ կարող է ինչպես նվազել, այնպես էլ աճել: Դա կապված է կնոջ սեքսուալ ակտիվության և հղիության տարբեր շրջաններում հորմոնների տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ընդ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում հղիության շրջանը հիշվում է զուգընկերների կողմից` որպես ամենահրաշալի ժամանակահատված: Կարևոր է, որ ապագա մայրիկի մտքերում չառաջանա ամոթխածություն: Մի՛ վախեցեք և մի՛ հուսահատվեք, ավելի լավ է օգտվեք պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռ անկում չի ապրել:

Որոշ կանանց մոտ, ընդհակառակը, ցանկությունը մարում կամ ընդհանրապես կորչում է, դա նույնպես կարելի է բացատրել: Հղիության ընթացքում օրգանիզմի կողմից արտադրվում են այսպես կոչված հանգստության հորմոններ, օրգանիզմը տրամադրվում է մայրանալուն: Ամբողջովին բացատրելի է այն, որ առաջնածին կանայք վախի զգացում են ապրում իրենց վիճակի պատճառով և ծննդաբերությունից առաջ: Նրանց ամուսիներին խորհուրդ է տրվում հնարավորին փոխել իրենց տրամադրվածությունն ավելի պլատոնական հարաբերությունների, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույն համբերատար և նուրբ, հաճախ ցուցաբերել ուշադրություն և քնքշություն:

Ինչ վերաբերում է սեքսուալությանը հղիության ժամանակ, ապա գոյություն ունի մի ժողովրդական կանխանշան. եթե կինը սպասում է տղա ունենալուն, նրա սեքսուալությունը բարձր է (ավելի շուտ դա բացատրվում է տղամարդու հորմոնների բարձր քանակով), իսկ եթե աղջիկ` ապա այն ցածր է: Հաճախ այդ ցանկությունը կարելի է նկարագրել պարաբոլաձև: Հղիությունը տևում է 9 ամիս, առաջին երեք ամիսներին սեքսի նկատմամբ կնոջ հետաքրքրությունը նվազում է, հաջորդ երեք ամիսներին` աճում, վերջին երեք ամսում` կրկին նվազում: Ինչու՞ է այդպես: Առաջին եռամսյակում կնոջ ցանկությունը նվազում է թունավորման (տոքսիկոզ), վատ ինքնազգացողության, հոգնածության, սրտխառնոցի, բարձր հուզականության (անկայուն տրամադրություն, լացկոտություն, վտանգի զգացում), կաթնագեղձերի ցավոտության պատճառով:

Փոխարենը երկրորդ եռամսյակում վախի զգացողությունը հաղթահարված է, և կինն ապրում է ծաղկման շրջան: Ինքնազգացողությունը լավանում է, աճում է ցանկությունը դուրեկան զգացողություններ ունենալու: Ի դեպ, սեքսոլոգները դրական կարծիք են հայտնում սեքսի նկատմամբ հենց երկրորդ եռամսյակի համար, քանի որ պտուղը վերջնականապես ամուր տեղակայվել է արգանդում: Երրորդ եռամսյակում այդ ցանկությունները նվազում են: Առաջին հերթին դա պայմանավորված է կնոջ անհարմարավետ զգացումներով, որովայնն արդեն մեծ չափսեր ունի, մերձեցումը կարող է տհաճ լինել, կարող են ի հայտ գալ նաև ցավեր:

Բնական է, որ այս հարցի արդիականությունը ամուսնական զույգերի կյանքում կապված է զուգընկերների սեքսուալ ակտիվության հետ: Ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է պատրաստ լինել, որ մերձեցումների քանակը պետք է նվազեցվի, ինչպես նաև փոփոխվեն ընտրած սեքսուալ դիրքերը: Բացի այդ, սեքսոլոգները խորհուրդ չեն տալիս զբաղվել կունիլինգուսով (օրալ սեքս` հեշտոցի խթանումով), ինչպես նաև նոր կապեր (հնարավոր է վարակված) ստեղծել չստուգված զուգընկերների հետ, քանի որ վտանգ կա վարակել մայրիկին ու պտղին:

Հետաքրքիր է այն, որ հղիության ժամանակ սեռակենակցման առաջին՝ գրգռման փուլում հավելյալ արյունը մուտք է արդեն իսկ արյամբ հագեցած հեշտոց, որն այդ շրջանում էապես փոխված է: Նոր, ուժգին արնալեցման հետևանքով հեշտոցի պատերը փխրունանում, դառնում են առավել առաձգական: Ոչ հղի կնոջ արգանդի վզիկը գրգռման փուլում մեծ քանակությամբ արտազատուկ է արտադրում: Հղիության ընթացքում վզիկի ծորանը լցված է թանձր լորձով(լորձային խցան) և գրգռման փուլում արտազատուկ չի արտադրվում, բայց դա չի անդրադառնում հարաբերության «որակի» վրա, քանի որ հեշտոցի պատերը եղածից ավելի են խոնավացած:

Եթե հղիության առաջին վեց ամիսների ընթացքում օրգազմն ուղեկցվում է հեշտոցի կայուն մկանասեղմումներով, ապա վերջին երեք ամիսներին, այդ օրգանի արմատական փոփոխության պատճառով, կծկումներ գրեթե չեն զգացվում:

Հղիության վերջին երեք ամիսներին օրգազմի ժամանակ արգանդի կծկումներն ավելի ուժգին և հաճախակի են լինում: Հղի կնոջ արգանդն օրգազմի ժամանակ երբեմն ենթարկվում է ուժգին կրճատումների, երբեմն մինչև կես ժամ տևողությամբ, բայց դա բացասաբար չի անդրադառնում նրա օրգանիզմի վրա:

Լիցքաթափման փուլում հղի կնոջ ավելորդ արյան հետ հոսքը սեռական օրգաններից «հապաղում է»` արգելակելով սեքսուալ լարվածության թուլացման պրոցեսը, իսկ նրա զգայական զգացողությունները ծայր աստիճան սրված են լինում:

Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, անտեղի լացկանությունից, մշտական քնկոտությունից, ուշաթափություններից և սրտխառնոցից: Տհաճ այս երևույթները գցում են կնոջ տրամադրությունը, դյուրագրգիռ դարձնում նրան և նվազեցնում սեռական ցանկությունը: Այս շրջանում տղամարդը պարտավոր է առավելագույն նրբանկատություն և հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարել իր դեմ ծառացած ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները:

շարունակությունը՝ այստեղ:

 

HD որակով կարդալ այստեղ:

 


 

HD որակով կարդալ այստեղ:


 

HD որակով կարդալ այստեղ:


 

HD որակով կարդալ այստեղ:


 

HD որակով կարդալ այստեղ:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 19.01.15 | Հեղինակ: mamul.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (19.01.15) | Հեղինակ: mamul.am
Դիտումներ: 10032 | Տեգեր: կնոջ սեռական կյանքը, առողջ կին, միայն տղամարդկանց համա, Սեքսը և առողջությունը, Քո փոքրիկը, հղիների համար, Առողջ մայրիկ, հղիություն, միայն կանանց համար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...