RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Պոլինա Գագարինայի դիետան. մինուս 40 կիլոգրամ՝ ընդամենը 6 ամսում
 


 


   


Պոլինա Գագարինայի դիետան մարդկանց հետաքրքրում է ոչ պակաս, քան նրա ստեղծագործական հաջողությունները: Շատերը պարզապես ապշել էին՝ տեսնելով, թե ինչպես է կես տարում գիրուկ երգչուհին դարձել նրբիրան գեղեցկուհի:

Պոլինայի ամուսնությունը դերասան Պյոտր Կիսլովի հետ 2007-ին ու որդու՝ Անդրեյի ծնունդը պատճառ դարձան, որ երգչուհին սկսեց կշռել 88 կիլոգրամ:

Սակայն 2009-ին Պոլինան վերադարձավ էկրաններ՝ 40 կիլոգրամից ազատված ու ամբողջությամն իմիջը փոխած՝ անգույն գիրուկից վերածվելով դիզայներական զգեստով սեքսուալ գեղեցկուհու:

Դրանում նրան օգնեցին խիստ դիետան ու կամքի ուժը: Երգչուհին չի թաքցնում, թե ինչ դիետա է իրեն օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Դիետայի ընտրության հարցում նա վստահել է իր ինտուիցիային ու չի դիմել մասնագետներին:

Եվ այսպես, դիետան ունի հետևյալ տեսքը.

1-ին օր՝ միայն եփած բրինձ
2-րդ օր՝ հավի միս (առանց կաշվի, խաշած կամ շոգեխաշած)
3-րդ օր՝ միայն հում կամ շոգեխաշած բանջարեղեններ (բացառությամբ՝ օսլա պարունակող) կամ բանջարեղենային ապուր:


Այնուհետև ցիկլը նորից կրկնվում է: Արգելվում է խմել սուրճ ու հավելումներով թեյ, գազավորված ըմպելիքներ, քաղցրավենիք, մրգեր, թխվածքաբլիթ, երշիկեղեն, ֆասթֆուդ:

Նիհարելու ամբողջ ընթացքում նա խմել է ջուր ու ոչինչ չի կերել երեկոյան ժամը 18.00-ից հետո: Զուգահեռ՝ երգչուհին զբաղվել է մարզումներով: Ամեն օր ակտիվորեն մարզվել է 3 ժամից ոչ պակաս:

6 ամսում սեփական դիետայի շնորհիվ նա նիհարեց 30 կգ: Եվս 10 կգ-ն, նրա խոսքով, ընթացում անհետացան:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (24.08.18)
Դիտումներ: 493 | Տեգեր: դիետան., ընդամենը, Գագարինայի, Մինուս, կիլոգրամ՝, Պոլինա, 40, ամսում | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...