RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Ուղեղի կաթված տարած մարդիկ պետք է ընդունեն այս վերականգնողական բուժումը
 


 


   Med.news.am

Ուղեղի կաթվածն այն հիվանդություններից է, որոնց բուժման ժամանակ էական դեր է խաղում վերականգնումը: Ժամանակակից բժշկությունը կարող է առաջարկել կաթվածի բուժման դեղորայքային եւ վիրահատական մի քանի միջոցներ, սակայն նյարդաբաններից եւ վիրաբույժներից բացի` կաթված ստացած հիվանդների հետ պետք է աշխատեն նաեւ ֆիզիոթերապեւտներ եւ վերականգնող բժիշկներ:

Ինչու՞ է կաթվածից հետո վերականգնումն այդքան կարեւոր: Այս հարցը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց պարզել «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյանը:

Մասնագետի խոսքով, կաթվածով հիվանդի վերականգնումը պետք է սկսվի ոչ թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, այլ նույն այն օրը, երբ գալիս է հիվանդանոց, եւ հաստատվում է կաթված ախտորոշումը:

Բանն այն է, որ հիվանդների ճնշող մեծամասնությունը ունի խոսքի արտաբերման խնդիրներ եւ կլման ակտի դժվարացում, որի հետեւանքով սնունդը կարող է անցնել շնչուղիներ եւ հարուցել ասպիրացիոն թոքաբորբ, որը կբարդացնի բուժման ընթացքը:

Այդպիսի խնդիրները կանխելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին 12 ժամերի ընթացքում կաթվածով հիվանդներին զննում է լոգոպեդը. նա գնահատում է հիվանդի կլման եւ խոսքի ֆունկցիաները, օգնում է խուսափելու երկրորդային բարդացումներից:

Ճիշտ ժամանակին արվող վերականգնողական միջոցառումները, ինչպես նշեց մասնագետը, օգնում են արագացնել կաթվածի հետեւանքով խանգարված ֆունկցիաների վերականգնումը` այն դարձնելով ավելի ամբողջական, եւ կանխել այնպիսի բարդացումների զարգացումը, ինչպիսիք են կանգային թոքաբորբը, թրոմբոֆլեբիտները, անշարժացումները, պառկելախոցերը եւ մկանային դիստրոֆիաները:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: Med.news.am
Դիտումներ: 366 | Տեգեր: մարդիկ, պետք, տարած, վերականգնողական, Ուղեղի, ընդունեն, Այս, կաթված, բուժումը | - Վարկանիշ -: 0.0/0