/Գեղեցկություն և առողջություն - Ո՞ր տարիքում են սեքսուալ ակտիվությամբ աչքի ընկնում տղամարդը և կինը " />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ո՞ր տարիքում են սեքսուալ ակտիվությամբ աչքի ընկնում տղամարդը և կինը
 
 


   

Կնոջ ու տղամարդու ֆիզոլոգիան և սեռական ակտիվությունը տարբեր են: Կանայք սեքսուալ ակտիվության հասնում են 40-ից 45 տարեկանում, տղամարդիկ` 25ից 30 տարեկանում: Պարզվում է` չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա կինն իր մաշկի թարմությամբ զիջում է 25-ամյա աղջկան, ֆիզիկական սիրո մեջ նա շատ ավելի հմուտ է և նրբագեղ:

Սրանով գիտնականները բացատրում են նաև այն զույգերի թվի աճը, որոնցում կինը շատ ավելի մեծ է զուգընկերոջից: Հենց 40-ից հետո է աճում կնոջ ինքնագնահատականը` կարիերա, ընտանիք, երեխաներ, և նա սկսում է իրեն հաճույքների համար արժանի համարել:

Երիտասարդ տարիքում տղամարդու սեքսուալ ակտիվությունն ավելի բարձր է: Դա պայմանավորված է տեստոստերոն հորմոնի քանակով, որը տղամարդկանց օրգանիզմում արտադրվում է 10 երբեմն էլ 20 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ: Սեռական ակտիվության տարբերությունն է նաև այն պատճառներից մեկը, որ ամուսնացած կանանց 80 տոկոսը սեռական հարաբերություններից հաճույք չի ստանում: Սա մեծացնում է սեռական առողջությունը կորցնելու ռիսկը:

Վիճակագրությունը փաստում է նաև, որ ամուսնալուծությունների 47 տոկոսն այդ պատճառով է: Միաժամանակ մասնագետները նշում են, որ եթե տղամարդու սեքսուալ ակտիվությունը պայմանավորված է բուն սեռական ակտով,ապա կնոջ սեքսուալ ակտիվության համար զգացմունքներն անհրաժեշտ են: Միաժամանակ սեքսուալ ակտիվության համար պատասխանատու հատվածներն են տարբեր` կնոջ օրգանիզմում դրանք տարածվում են ամբողջ մարմնով, տղամարդու մոտ` հիմնականում գոտկային և դրանից ներքև ընկած հատվածում: Սակայն բնությունից տրված ցածր կամ բարձր սեքսուալ ակտիվությունը կարելի է կարգավորել: Ամենահայտնի մեթոդներից մեկը ֆիզիկական վարժություններն են, կանանց համար` հատկապես այն վարժությունները, որոնք օգնում են զարգացնել կոնքային մկանները:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 05.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (05.04.18)
Դիտումներ: 533 | Տեգեր: Տղամարդը, Են, Կինը, ակտիվությամբ, ընկնում, ո՞ր, աչքի, Սեքսուալ, տարիքում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...