/Գեղեցկություն և առողջություն - Միոմա. Կանխարգելում և բուժում " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Միոմա. Կանխարգելում և բուժում
 


 


   

Որոնք են միոմայի ախտանիշները, ինչպես կանխարգելել հիվանդությունը և պետք է արդյոք դիմել վիրահատական միջամտության, թե ոչ: Արգանդի միոման կանացի հիվանդություններից ամենատարածվածն է: Այն ախտորոշվում է 35-ից բարձր տարիքի յուրաքանչյուր 4-րդ կնոջ մոտ: Արգանդի միոման բարորակ ուռուցք է: Վաղ ախտանշման դեպքում, այն կարելի է հեշտությամբ վերացնել, սակայն մատների արանքով պետք չէ նայել ուռուցքին:

Միոման հիմնականում առաջանում է հորմոնալ խախտումների դեպքում՝ ռեպրոդուկտիվ տարիքում: Այն առավել հաճախ առաջանում է 20-30 տարեկանում: Սուր դրսևորումներ է ունենում 35-45 տարեկանում: Զարգացման վաղ շրջանում այն կարող է ախտանիշներ չունենալ: Ուռուցքը կարող է հայտնաբերել միայն բժիշկը զննման ընթացքում: Հարկավոր է ուշադիր լինել դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տևողությանն ու արյան քանակին: Հիվանդության զարգացման նախանշանները կարող են լինել որովայնի ներքևի հատվածի ու գոտկամասի ցավերը կամ կտրուկ, կամ բութ ցավով: Ուռուցքի մեծացմանը զուգահեռ սեղմումներ են առաջանում աղիների, միզապարկի շրջանում: Խնդիրներ են առաջանում միզելու և փորկապության հետ: Միմյանց հետ սերտ կապ ունեն նաև միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից:

Եթե կնոջ մոտ արդեն ախտորոշվել է արգանդի միոմա, ապա առաջին հերթին հարկավոր է բուժմանը զուգահեռ կարգավորել սննդակարգը, որն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի միոման չմեծանա: Անհրաժեշտ է սննդակարգում պակասեցնել ճարպով ու ածխաջրածնով հարուստ մթերքները, խմել բանջարեղենային ու մրգային հյութեր, նաև ավելացնել սպիտակուցային սնունդ: Արգելվում է ծանրություն վերցնելը ու մարմինը ֆիզկական աշխատանքով ծանրաբեռնելը: Հարկավոր է հիշել, որ միոմայի զարգացմանը նպաստում է օրգանիզմում առկա ցանկացած բորբոքային պրոցես, հետևաբար զուգահեռաբար հարկավոր է վերացնել նաև այլ բորբոքային աղբյուրները:

Միոման հնարավոր է բուժել կամ վերացնել երկու ճանապարհով` թերապևտիկ և վիրահատական: Թերապևտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային պրեպարատների ընդունումը, որոնք դանդաղեցնում են ուռուցքի մեծացման ընթացքը: Սակայն այս բուժումը ունի կողմնակի ազդեցություն. հատկապես երիտասարդ կանանց մոտ երկարատև հորմոնային պրեպարատների գործածությունից կարող է առաջանալ օստեոպարոզ:

Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի հանգույցների հեռացում` կամ ամբողջությամբ արգանդով, կամ միայն արգանդի վզիկը պահելով: Բժիշկներն աշխատում են հնարավորիս ձեռք չտալ վերարտադրողական օրգան-համակարգերին: Այն կանանց մոտ, որ վաղ շրջանում են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցների հեռացում առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո անկողնային ռեժիմ չի նախատեսվում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (23.04.18)
Դիտումներ: 351 | Տեգեր: կանխարգելում, բուժում, միոմա. | - Վարկանիշ -: 0.0/0