Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Մինչև 18 տարեկան ամուսնությունն ու հղիությունը վտանգավոր է կանանց համար. սեքսապաթոլոգ
 

 


   

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

«Կարևոր է հաշվի առնել հոգեբանական հասունությունը. որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ ընտանիք կազմել, քանզի ընտանիքը շատ բարդ և պատասխանատու մեխանիզմ է: Քիչ չեն դեպքերը, երբ 40 տարեկան անձինք ունենում են 18 տարեկանի մտածելակերպ, և հակառակը՝ 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձինք են: Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն ընտանիքը, սեռական ճիշտ դաստիարակությունը, միջավայրը»,– ասաց սեքսապաթոլոգը:

Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ նաև վաղ ամուսնության դեպքում առաջացած խնդիրներին։ «Բժշկական տեսանկյունից էական տարբերություն կա 17 և 18 տարեկանների միջև: Մինչև 18 տարեկանը առջիկը դեռևս սեռահասուն չի համարվում, իսկ 18 տարեկան աղջիկն արդեն սեռահասուն է: Ֆիզիոլոգիական առումով աղջիկները լիովին հասունանում են 17 տարեկանից հետո: Աղջիկների ոսկրային կոնքի ձևավորումը ավարտվում է 18-20 տարեկանում, ուստի մինչև 18 տարեկան ամուսնությունն ու այդ տարիքում հղիությունը միանգամայն վտանգավոր է կանանց համար, բացի այդ՝ վերարտադրողական նպաստավոր տարիքը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, համարում են 20-35 տարեկանը: Հետևաբար, պետք է հիմք նախապատրաստել, որ պատանիները և երիտասարդները լիովին պատրաստ լինեն այդ շեմը հատելուն, քանի որ մասնագիտական փորձը վկայում է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ՝ կապված միմյանց հարմարվելու, ընդհանուր հոգեբանական լեզու գտնելու, սեռապես իրար համապատասխան լինելու հետ»,- եզրափակեց Վ. Շահրամանյանը: 



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 05.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (05.06.18)
Դիտումներ: 152 | Տեգեր: մինչև, հղիությունը, վտանգավոր, 18, Ու, Ամուսնությունն, տարեկան, սեքսապաթոլոգ, Կանանց, համար. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...