Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Մաստուրբացիա (ինքնաբավարարում) – Հաճախակի տրվող հարցեր
 

 


   Sexuality.about.com

Մաստուրբացիան հաճախակի՞ հանդիպող երևույթ է

Շատ ավելի հաճախակի, քան կպատկերացնեիք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտավորապես 90%ը և կանանց 65%ը ինքնաբավարարվում են, այլ հարցումներ ցույց են տվել նույնիսկ ավելի բարձր թվեր՝ 95 տոկոսը բոլոր կանանց և տղամարդկանց զբաղվում են մաստուրբացիայով:

Աղջիկները զբաղվու՞մ են մաստուրբացիայով

Իհարկե: Ըստ մի հարցման, ամբողջ աշխարհի 18 և ցածր տարիքի աղջիկների մոտ 59 տոկոսը զբաղվել է մաստուրբացիայով: Այդ թիվը երևի շատ բարձր կթվա ձեզ, սակայն դա ամենայն հավանականությամբ այն պատճառով է, որ աղջիկները հիմնականում այդ մասին չեն խոստովանում կամ այնքան խոսում, ինչքան որ տղաները:

Ինչպե՞ս զբաղվել մաստուրբացիայով

Մաստուրբացիան լրիվ անհատական բնույթ է կրում, ուստի միայն մեկ «ճիշտ» ձև չկա դա անելու: Մեկին կարող է մի բան դուր գալ, մյուսին մեկ այլ բան: Միակ ձևը բացահայտելու համար, թե ձեզ կոնկրետ ինչն է հաճույք պատճառում փորձել և ուսումնասիրելն է:

Ո՞րն է մաստուրբացիայով զբաղվելու ամենալավ ձևը

Ինչպես և ասվեց վերևում, մարդիկ տարբեր են, մեկին մի բան կարող է դուր գալ, մյուսին մեկ ուրիշ բան, այնպես որ ոչ մի կոնկրետ «կախարդական» ձև չկա, որ բոլորի համար հարմար կլինի: Ձեր մարմինն է, միայն դուք կարող եք հասկանալ, թե որ դեպքում եք ձեզ ամենալավն զգում:

Ո՞ր տարիքն է դեռ շատ շուտ մաստուրբացիայով զբաղվելու համար

Երբ հարցը մաստուրբացիային է վերաբերվում «շատ շուտ» տարիք հասկացություն չկա: Երեխաներն սկսում են հետազոտել իրենց մարմինը սկսած դեռ վաղ մանկուց, իսկ երբ արդեն սեռական հասունացման տարիքն է գալիս (սովորաբար 11-ից 18 տարեկան հասակը), սեռական հորմոնների մեծ ալիքը ձեր մարմնում կարող է ցանկություն առաջացնել շատ ավելի հաճախ զբաղվել մաստուրբացիայով: Դա սեռական հասունությանը հասնելու միանգամայն նորմալ մաս է կազմում:

Մաստուրբացիայով զբաղվելը ապահո՞վ է

Այո’: Մաստուրբացիան սեքսի ամենաապահով ձևն է: Դա այն պատճառով է, որ սեռական հիվանդությունով հնարավոր չէ վարակվել ինքներդ ձեզանից և ինքներդ ձեզ չեք կարող հղիացնել (պատկերացրեք, որ էմոցիոնալ էլ է ապահով, քանի որ ինքներդ ձեզ օգտագործել հետո էլ ձեր սիրտը կոտրել էլ հնարավոր չէ):

Ի՞նչ է փոխադարձ մաստուրբացիան

Փոխադարձ մաստուրբացիան դա այն է, երբ զույգը զբաղվում է մաստուրբացիայով միմյանց ներկայությամբ: Այն շատ գրգռիչ է և անվտանգ, քանի որ նույն ռիսկերը չունի (օրինակ հղիանալը կամ սեռավարակով ախտահարվելը) ինչ որ սեքսի մյուս ձևերը:

Մաստուրբացիան սեքսի տեսա՞կ է

Այո, իհարկե: «Սեքս» բառն իր մեջ ներառում է ամեն տեսակի սեքսուալ գործունեություն, որ սեքսուալ հաճույք է պատճառում, իսկ քանի որ մաստուրբացիան ձեզ սեքսուալ հաճույք է պատճառում, այն նույնպես սեքսուալ գործողություն է:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 30.04.18 | Հեղինակ: Sexuality.about.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (30.04.18) | Հեղինակ: Sexuality.about.com
Դիտումներ: 579 | Տեգեր: տրվող, հարցեր, Մաստուրբացիա, (ինքնաբավարարում), հաճախակի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...